Շուլավեր (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուլավեր
Գրքի կազմերեսը
Հեղինակ
Տեսակգիրք
Բնօրինակ լեզուՀայերեն
Էջեր240
ԵրկիրՀայաստանՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն
Հրատարակված է«Անտարես» հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2002 թվական
ԳՄՍՀISBN 99930-948-0-3
ՀՏԴ39
ԳՄԴ63.5
Թվային տարբերակraa-am.com/raa/pdf_files/183.pdf

«Շուլավեր» (անգլ.՝ Shulaver, ռուս.՝ Шулавер), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 2002 թվականին։ Այն հեղինակել են Ասլանյան Սանդուխտը և հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Տպագրվել է հայերեն տարբերակով[1]։

Աշխատությունը ներկայացնում է ներկայիս Վրաստանի կազմում գտնվող պատմական հայկական Շուլավեր, ներկայիս Շահումյան անունը կրող բնակավայրի պատմությունը։ Այն առաջին գիրքն է, որը պատմական և ժամանակակից փաստերի հիման վրա ներկայացնում է Շուլավերի հիմնադրման և ձևավորման ընթացքը, բարդ և ճակատագրական ժամանակներ ապրած բնակավայրի քաղաքական, տնտեսական և կրթական առաջընթացն ու անկումները։ Ներկայացնում է փաստարկներ, որոնցով, ըստ գրքի հեղինակների, հաստատում է, որ Շուլավերն իր պատմական հուշարձաններով, ննջեցյալների տապանաքարերով, մտավորականությամբ և բնակչության հավաքական կերպարով իրենից ներկայացնում է Հայաստանի մի մասնիկը։ Հատուկ նշվում է, որ ժամանակակից քաղաքական իրադրության հետևանքով այն անջատված է Հայաստանից։ Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող ժամանակակից և պատմական արժեքավոր լուսանկարներ, քարտեզներ, ցուցակներ[1]։

«Շուլավեր» գիրքը հրատարակվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից։ Աշխատության տպագրական աշխատանքները հովանավորել է «Լալվար» («Շուլավեր») հայրենակցական միությունը[1]։

Ըստ Սամվել Կարապետյանի՝ գիրքը գրեթե չի վաճառվել գրախանութներում, այլ բաժանվել է Շուլավերի բնակչությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]