Շուբրա ալ Խեյմա
Բնակավայր | ||
---|---|---|
Շուբրա ալ Խեյմա | ||
Երկիր | Եգիպտոս | |
Համայնք | Քալյուբիա | |
Հիմնադրված է | 1832 թ. | |
Մակերես | 270,680 կմ² | |
ԲԾՄ | 26±1 մետր | |
Բնակչություն | ▲1 025 569 մարդ (նոյեմբերի 11, 2006)[1] | |
Ժամային գոտի | UTC+2 | |
| ||
Շուբրա ալ Խեյմա (արաբ․՝ شبرا الخيمة ), Եգիպտոսի բնակչության թվով չորրորդ քաղաքն է, որը գտնվում է Քալյուբիա մուհաֆազում։ Այն գտնվում է Կահիրեի հյուսիսում և նրա քաղաքային ագլոմերացիայի մաս է կազմում։ 1940-ական թվականներից ի վեր քաղաքը բնակեցվում է մոտակա գործարանների բանվորների և նրանց ընտանիքների կողմից։ Այժմ քաղաքը Կահիրեի խիստ ընդլայնված հյուսիսային ծայրամասն է, որտեղ հավաքվում են գյուղից եկած միգրանտները։ Ընդհանուր բնակչությունը կարող է հասնել ավելի քան 3,5 միլիոնի։ Հիմնական տեսարժան վայրը շատրվանների պալատն է։ Քաղաքը Կահիրեի հետ կապված է մետրոյի ստորգետնյա գծով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը համեմատաբար երիտասարդ է և առաջացել է 19-րդ դարի առաջին կեսին։ 1800-ականների սկզբին Եգիպտոսի Օսմանյան փոխարքա Մուհամեդ Ալիին այստեղ ամառային պալատ կառուցեց՝ հիմք դնելով քաղաքի զարգացմանը։ Նա նաև կառուցեց ջրանցքներ և ախոռներ ձիաբուծության համար[2]։
Բնակչության զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Բնակիչ |
---|---|
1986 | 714.594 |
1996 | 870.716 |
2006 | 1.016.722 |
2017 | 1.165.914 |
Մարդահամարի արդյունքները |
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուբրա ալ Խեյման Եգիպտոսի ամենամեծ և ամենահին արդյունաբերական քաղաքներից մեկն է։ Մինչ Ալ Աշիր մին Ռամադան, Սադաթ և Մեդինա Սիտատ Օկտոբեր քաղաքների ստեղծումը, Շուբրա ալ Խեյմա քաղաքը Եգիպտոսի հիմնական արդյունաբերական կենտրոնն էր։ Տեքստիլ գործարաններից շատերը այստեղ են տեղակայված։
«Ասկո» ամենամեծ գործարանը մասնագիտացած է բրդյա թելերի մանման, հյուսման և բամբակի մշակման արտադրության մեջ։ Մինչ ձեռնարկության վաճառքը «Crystal Asfour» ֆիրմային, Մահալա էլ Կուբրայի գործարանից հետո, Եգիպտոսի ամենամեծ գործարաններից մեկն էր։ Այսօր «Crystal Asfour» ընկերությունը Եգիպտոսում ամենախոշորն է բյուրեղապակու արտադրությամբ զբաղվող, որի աշխատակիցների թիվը մոտենում է 40 000-ի։
Բացի այդ, քաղաքում կան պատրաստի հագուստի մի քանի խոշոր գործարաններ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Էլ Քանաթեր էլ Խայրիա, Քալյուբիայի նահանգապետարան
-
Շուբրա քաղաքում Մուհամեդ Ալիի պալատի այգիները
-
«Koliet El Zeraa» մետրոյի կայարան
-
Մուհամեդ Ալի պալատ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.citypopulation.de/Egypt-Cities.html
- ↑ «Shubrā al-Khaymah». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
{{cite web}}
: Text "Egypt" ignored (օգնություն)