Շուբրա ալ Խեյմա
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Շուբրա ալ Խեյմա | ||
| 30°7′43″N 31°14′32″E / 30.12861°N 31.24222°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Քալյուբիա | |
| Հիմնադրված է | 1832 թ. | |
| Մակերես | 270,680 կմ² | |
| ԲԾՄ | 26±1 մետր | |
| Բնակչություն | ▲1 025 569 մարդ (նոյեմբերի 11, 2006)[1] | |
| Ժամային գոտի | UTC+2 | |
|
| ||
Շուբրա ալ Խեյմա (արաբ․՝ شبرا الخيمة ), Եգիպտոսի բնակչության թվով չորրորդ քաղաքն է, որը գտնվում է Քալյուբիա մուհաֆազում։ Այն գտնվում է Կահիրեի հյուսիսում և նրա քաղաքային ագլոմերացիայի մաս է կազմում։ 1940-ական թվականներից ի վեր քաղաքը բնակեցվում է մոտակա գործարանների բանվորների և նրանց ընտանիքների կողմից։ Այժմ քաղաքը Կահիրեի խիստ ընդլայնված հյուսիսային ծայրամասն է, որտեղ հավաքվում են գյուղից եկած միգրանտները։ Ընդհանուր բնակչությունը կարող է հասնել ավելի քան 3,5 միլիոնի։ Հիմնական տեսարժան վայրը շատրվանների պալատն է։ Քաղաքը Կահիրեի հետ կապված է մետրոյի ստորգետնյա գծով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը համեմատաբար երիտասարդ է և առաջացել է 19-րդ դարի առաջին կեսին։ 1800-ականների սկզբին Եգիպտոսի Օսմանյան փոխարքա Մուհամեդ Ալիին այստեղ ամառային պալատ կառուցեց՝ հիմք դնելով քաղաքի զարգացմանը։ Նա նաև կառուցեց ջրանցքներ և ախոռներ ձիաբուծության համար[2]։
Բնակչության զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Բնակիչ |
|---|---|
| 1986 | 714.594 |
| 1996 | 870.716 |
| 2006 | 1.016.722 |
| 2017 | 1.165.914 |
| Մարդահամարի արդյունքները | |
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուբրա ալ Խեյման Եգիպտոսի ամենամեծ և ամենահին արդյունաբերական քաղաքներից մեկն է։ Մինչ Ալ Աշիր մին Ռամադան, Սադաթ և Մեդինա Սիտատ Օկտոբեր քաղաքների ստեղծումը, Շուբրա ալ Խեյմա քաղաքը Եգիպտոսի հիմնական արդյունաբերական կենտրոնն էր։ Տեքստիլ գործարաններից շատերը այստեղ են տեղակայված։
«Ասկո» ամենամեծ գործարանը մասնագիտացած է բրդյա թելերի մանման, հյուսման և բամբակի մշակման արտադրության մեջ։ Մինչ ձեռնարկության վաճառքը «Crystal Asfour» ֆիրմային, Մահալա էլ Կուբրայի գործարանից հետո, Եգիպտոսի ամենամեծ գործարաններից մեկն էր։ Այսօր «Crystal Asfour» ընկերությունը Եգիպտոսում ամենախոշորն է բյուրեղապակու արտադրությամբ զբաղվող, որի աշխատակիցների թիվը մոտենում է 40 000-ի։
Բացի այդ, քաղաքում կան պատրաստի հագուստի մի քանի խոշոր գործարաններ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլ Քանաթեր էլ Խայրիա, Քալյուբիայի նահանգապետարան
- Շուբրա քաղաքում Մուհամեդ Ալիի պալատի այգիները
- «Koliet El Zeraa» մետրոյի կայարան
- Մուհամեդ Ալի պալատ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.citypopulation.de/Egypt-Cities.html
- ↑ «Shubrā al-Khaymah». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
{{cite web}}: Text "Egypt" ignored (օգնություն)
