Jump to content

Շորթագործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շորթագործություն, վարկաբեկող կամ զրպարտչական բացահայտումների սպառնալիք, այլ անձի ունեցվածքը կորզելու կամ տարբեր տեսակի զիջումների հասնելու նպատակով։

Ներկայումս «շորթագործություն» բառը հաճախ օգտագործվում է ավելի լայն իմաստով՝ որպես ցանկացած բացասական հետևանքների սպառնալիք  պահանջները չկատարելու դեպքում։ Շորթագործություն կատարողը սովորաբար հաշվարկը դնում է այն բանի վրա, որ պահանջները չկատարելու դեպքում բացասական հետևանքները ավելի մեծ վնաս կպատճառեն շորթագործության ենթարկվողին, քան պահանջները կատարելու դեպքում և վերջինս չարիքի պոքրագույնը ընտրելով պետք է համաձայնվի շարադրվող պայմաններին։

Շորթագործության հիմնական գծերից է պահանջների չափազանցնելը ի համեմատ  շրջապատող իրականության նորմերի։ Ներկայումս որոշ երկրներում նկատվում է «շորթագործության» կամ ֆրանս. «chantage՝ շանտաժ» բառի չափից շատ օգտագործումը  քաղաքական և տնտեսական հարցերի քննարկումների ընթացքում, այն իմաստով, որը հաճախ չի համապատասխանում այս բառի բուն իմաստին։