Jump to content

Շոտլանդական ֆուտբոլի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոտլանդական ֆուտբոլի թանգարան
Տեսակթանգարան և անկախ թանգարան
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունԳլազգո
ՎայրՄիացյալ Թագավորություն և Գլազգո
ՀասցեNational Stadium, Hampden Park, Glasgow G42 9BA[2]G42 9BA
Հիմնադրվել է1994
Կայքscottishfootballmuseum.org.uk(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Շոտլանդական ֆուտբոլի թանգարան (անգլ.՝ Scottish Football Museum), շոտլանդական թանգարան՝ նվիրված տեղական ֆուտբոլին։ Տեղակայված է երկրի գլխավոր մարզադաշտում՝ Գլազգո քաղաքի «Հեմպդեն Պարկում»։ Վերահսկվում է Շոտլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից։

Շոտլանդիան ունի ֆուտբոլային վառ ավանդույթներ։ Խաղի ժամանակակից կանոնների ձևավորման սկզբնական շրջանում՝ 1824 թվականին, Էդինբուրգում ստեղծվել է աշխարհի առաջին ակումբը, որ կոչվել է «Foot-Ball Club»[3]։ 48 տարի անց «Հեմպդեն Պարկ» մարզադաշտում 1872 թվականին տեղի է ունեցել առաջին պաշտոնական միջազգային հանդիպումը, որին մասնակցել են Շոտլանդիայի ու Անգլիայի ազգային հավաքականները[4]։ Նույն մարզադաշտում, որը ժամանակին եղել է ամենատարողունակներից մեկը, 1937 թվականին տեղի ունեցած «թարթանական բանակի» ու «երեք առյուծների» թիմի հանդիպմանը ներկա է գտնվել ռեկորդային թվով հանդիսատես՝ 149 415 մարդ[5]։ Ընդ որում՝ այդ ժամանակ «Հեմպդեն Պարկը» կարող էր տեղավորել առավելագույնը 183 724 երկրպագու[4]։

1990 թվականին, երբ ընթանում էին երկրի գլխավոր մարզադաշտի վերանորոգման աշխատանքները, առաջին անգամ բարձրացվել է նրա տարածքում այնպիսի տեղի առանձնացումը, որտեղ կցուցադրվեն տեղական ֆուտբոլի պատմությանը նվիրված իրեր ու ցուցանմուշներ։ Շոտլանդիայի ֆոտբոլի ասոցիացիայի ու Գլազգոյի քաղաքային խորհրդի համագործակցության արդյունքում 1994 թվականին անցկացվել է առաջին թեմատիկ ցուցահանդեսը, իսկ 2001 թվականի մայիսին թանգարանը տեղափոխվել է հիմնական վայր՝ «Հեմպդեն Պարկ»[4]։

Ցուցադրություննեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի 14 սրահ, որոնցում հավաքված են շուրջ երկուսուկես հազար ցուցանմուշներ[6]։ Դրանց շարքում առավել արժեքավոր և նշանակալի են Շոտլանդիայի ու Անգլիայի ազգային հավաքականների միջև անցկացված առաջին միջազգային հանդիպման տոմսը, որ թվագրված է 1872 թվականի սեպտեմբերի 30-ով, 1873 թվականին պատրաստված Երկրի գավաթը, որը հնագույն ֆուտբոլային հաղթանշանն է աշխարհում (չնայած Անգլիայի գավաթն ստեղծվել է 1871/72 մրցաշրջանում, մրցանակը գողացվել է 1895 թվականին)[6]։ Թանգարանի այցելուների ուշադրությունը գրավում է նաև այսպես կոչված Աշխարհի առաջնության գավաթը (անգլ.՝ The Championship of the World Trophy), որը խաղարկվել է 1888 թվականին Շոտլանդիայի գավաթի խաղարկության հաղթող «Ռենտոնի» և Անգլիայի համարժեք մրցանակի դափնեկիր «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» միջև։ Եղանակային ծանր պայմաններում անցկացված խաղի արդյունքում հաղթել է շոտլանդական ակումբը 4:1 հաշվով, իսկ հանդիպումը կոչվել է «Միացյալ Թագավորության և ամբողջ աշխարհի առաջնություն»[7][8]։

Թանգարանի երկու հատուկ սրահները հատկացված են որպես Շոտլանդական ֆուտբոլի փառքի սրահի[9] և Տեղի ազգային հավաքականի պատվո ցուցակի անդամների («թարթանային բանակի» կազմում 50 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստներ) դիմանկարների ցուցադրության համար[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  2. Mapping Museums — 2016.
  3. «Such kicking of shins and such tumbling». The National Archives of Scotland. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. (անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 «Museum History». Scottish Football Museum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. (անգլ.)
  5. «Хемпден Парк». Советский спорт. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. 6,0 6,1 «About the Museum». Scottish Football Museum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. (անգլ.)
  7. «Любители становятся профессионалами». Футбольные клубы мира. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  8. David Currie. «Renton Crowned World Champions». BBC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. (անգլ.)
  9. «Hall of Fame». Scottish Football Museum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. (անգլ.)
  10. «Roll of Honour». Scottish FA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]