Շոշափելիքի օրգաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շոշափելիքի օրգաններ, մաշկում, հենաշարժական ապարատում (մկաններ, ջլեր, հոդեր) և որոշ օրգանների լորձաթաղանթներում (լեզու, շրթունքներ) տեղադրված հատուկ ընդունիչներ, որոնց միջոցով օրգանիզմն ընկալում է շրջապատող միջավայրի մեխանիկական, ջերմային, ցավային գործոնների կոմպլեքս ազդեցությունը։

Շոշափելիքի оրգանների առավել տարածված ձևը կենտրոնաձիգ զգայուն նյարդային ազատ վերջույթներն են, որոնք կազմում են մաշկային զգայաբջիջների մոտ 80%-ը։ Սրանք սովորաբար խիստ ճյուղավորված են, և մեկ նյարդային թելիկը կարող է նյարդավորել բավական մեծ մակերես (եղջերաթաղանթում մինչև 0,5սմ2)։ Առանձնապես շատ են մաշկի մազարմատների շուրջը, որը պայմանավորում է այդ տեղամասերի բարձր զգայնությունը։ Նյարդային վերջույթները առավելապես շատ են կենդանիների դնչին գտնվող մազերի շուրջը, մագլցող կենդանիների որովայնի վրա։

Ընկալիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոշափելիքի օրգաններին են պատկանում նաև շոշափողական մարմինները, որոնցում զգայուն նյարդային վերջույթները շրջափակված են հատուկ բջջային պատիճներում։ Դրանցից են Պաչինիի, Մեյսների, Գոլջի-Մացցոնիի, Ռուֆինիի մարմնիկները, Կրաուզեի շշիկները, Մերկելի սկավառակները և այլն։

Շոշափում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոշափման պրոցեսին մասնակցում են նաև մկանների, ջլերի, հոդերի և փակեղների մասնագիտացված ընդունիչները։ Շոշափելիքի оրգանների բազմազանությունը, դրդման առանձնահատկությունները պայմանավորում են շոշափման զգայնության բազմակողմանիությունը։ Մարդու օրգանիզմում շոշափելիքի оրգաններով առանձնապես հարուստ են շրթունքները, ձեռքերի մատները, ափերը, ոտքերի ներբանները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 542
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոշափելիքի օրգաններ» հոդվածին։