Շողակաթ (ամսագիր)
Appearance
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շողակաթ (այլ կիրառումներ)
Շողակաթ Տեսակ տարեգիրք Լեզու հայերեն
«Շողակաթ», կրոնական գրական ամսագիր, պարբերագիրք, ապա՝ տարեգիրք (1970 թվականից)։ Թուրքիայի Հայոց պատրիարքության Ս․ Խաչ դպրեվանքի պաշտոնական հրատարակություն։ Առաջին անգամ լույս է տեսել 1952 թվականին, Ստամբուլում։
Հրապարակել է Ամենայն Հայոց կաթողիկոսության և պատրիարքարանի պաշտոնական հաղորդագրությունները, ծանոթացրել Կոստանդնուպոլսի հայ համայնքի և պատրիարքության առօրյային։ Տպագրել է հայ պատմագիրների, մատենագիրների, տաղերգուների, համաշխարհային դասականների, արևմտահայ և հայ խորհրդային հեղինակների ստեղծագործություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 540)։ ![]() |