Շլայսհայմի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շլայսհայմի պալատ
Schloss Schleißheim
Ժամանակակից կարգավիճակ`թանգարան
Երկիր`Գերմանիա
Ճարտարապետական ոճ`բարոկկո
Հիմնող`դուքս Վիլհելմ 5-րդ
Ճարտարապետ`Heinrich Schön the Elder?
Քարտեզ
Քարտեզ

Շլայսհայմի պալատ (գերմ.՝ Schloss Schleißheim), բարոկկո դարաշրջանի պալատա-պուրակային անսամբլ Մյունխենի մերձակայքում, որը ծառայում էր որպես բավարյան Վիտելսբախներից մեկի կեցավայր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շլայսհայմյան կալվածքը հիմնել է դուքս Վիլհելմ 5-րդը՝ (1548-1626) 1594 թվականին։ Ի սկզբանե այն պարզապես կալվածք էր՝ այլ ուրիշ տնտեսական շենքերով և ոչ մեծ եկեղեցով։ 1616 թվականին կալվածքն անցնում է նրա որդի կուրֆյուրստ Մաքսիմիլիան 1-ինի տիրապետմանը։ 1617 թվականն դուքս Մաքսիմիլիանը դաստակերտը վերակառուցում է պալատի, որի նախագիծը 1616-1623 թվականներին մշակում է ճարտարապետ Հենրիխ Շյոն Ավագը։

Պալատի զարգացման նոր գլուխն սկզիբ է առնում Մաքսիմիլիան 2-րդ Էմանուելի տիրակալության ժամանակ։ Այդ ժամանակահատվածում կառուցվում է Լյուստհայմ պալատը, որը վենետիկյան ոգով գերմանական տուն-«խաղատան» օրինակ է։

1700 թվականից հետո կառուցված մոնումենտալ նոր պալատը «փոքր վերսալների» բնորոշ օրինակ է՝ կառուցված գերմանական տիրակալների կողմից 18-րդ դարում։ Առաստաղների նկարազարդումները, ծեփաքանդակները և կահույքը այդ ժամանակների շքեղության և փառահեղության օրինակ է։ Հին պալատի մեծ մասը ավերվել է Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին, բայց հետագայում վերականգնվել է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատում ցուցադրված են բարոկկո ժամանակաշրջանի նկարներ, որոնք պատկանում են նկարների Բավարիական պետական հավաքածուին։ Պատկերասրահը կազմված է ֆլամանդացի նկարիչներ Պիտեր Պաուլ Ռուբենսի և Անտոնիս վան Դեյք, իտալացիներ Գվիդո Ռենիի, Լուկի Ջորդանոյի, Գվերչինոյի, Կառլո Սարանչենոյի Ալեսանդրո Տուրչայի, Կառլո Դոլչիի և Պյետրո դա Կորտոնայի, գերմանացիներ Իոահիմ Զանդրարտի, Իոհան Հենրիխ Շենֆելդի, Իոհան Կարլ Լոտայի և իսպանական նկարիչներ Ալոնսո Կանո և Խոսե դե Ռիբերի ստեղծագործություններից։

Զբոսայգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ զբոսայգին Գերմանիայի ոչ շատ պահպանված բարոկկոյի այգիներից մեկն է։ Ջրանցքներով և պուրակներով զբոսայգին հատակագծել է Էնրիկո Ձուկալին, իսկ մեծ ծաղկանոցը և ջրվեժները՝ Անդրե Լեոտրայի աշակերտ Դոմինիկ Ջիրարդը։

Պալատն ու զբոսայգին հետին պլան են ծառայել կինեմատոգրաֆի պատմության մեջ հայտնի երկու ֆիլմերի՝ «Անցած տարի Մարիենբադում»-ի և «Փառքի ուղիներ»-ի համար։


Շլայսհայմի պալատ/center>
Շլայսհայմի պալատ/center>


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շլայսհայմի պալատ» հոդվածին։