Շլայսհայմի պալատ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շլայսհայմի պալատ | |
---|---|
Schloss Schleißheim | |
Ժամանակակից կարգավիճակ` | թանգարան |
Երկիր` | Գերմանիա |
Ճարտարապետական ոճ` | բարոկկո |
Հիմնող` | դուքս Վիլհելմ 5-րդ |
Ճարտարապետ` | Heinrich Schön the Elder? |
Շլայսհայմի պալատ (գերմ.՝ Schloss Schleißheim), բարոկկո դարաշրջանի պալատա-պուրակային անսամբլ Մյունխենի մերձակայքում, որը ծառայում էր որպես բավարյան Վիտելսբախներից մեկի կեցավայր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շլայսհայմյան կալվածքը հիմնել է դուքս Վիլհելմ 5-րդը՝ (1548-1626) 1594 թվականին։ Ի սկզբանե այն պարզապես կալվածք էր՝ այլ ուրիշ տնտեսական շենքերով և ոչ մեծ եկեղեցով։ 1616 թվականին կալվածքն անցնում է նրա որդի կուրֆյուրստ Մաքսիմիլիան 1-ինի տիրապետմանը։ 1617 թվականն դուքս Մաքսիմիլիանը դաստակերտը վերակառուցում է պալատի, որի նախագիծը 1616-1623 թվականներին մշակում է ճարտարապետ Հենրիխ Շյոն Ավագը։
Պալատի զարգացման նոր գլուխն սկզիբ է առնում Մաքսիմիլիան 2-րդ Էմանուելի տիրակալության ժամանակ։ Այդ ժամանակահատվածում կառուցվում է Լյուստհայմ պալատը, որը վենետիկյան ոգով գերմանական տուն-«խաղատան» օրինակ է։
1700 թվականից հետո կառուցված մոնումենտալ նոր պալատը «փոքր վերսալների» բնորոշ օրինակ է՝ կառուցված գերմանական տիրակալների կողմից 18-րդ դարում։ Առաստաղների նկարազարդումները, ծեփաքանդակները և կահույքը այդ ժամանակների շքեղության և փառահեղության օրինակ է։ Հին պալատի մեծ մասը ավերվել է Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին, բայց հետագայում վերականգնվել է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալատում ցուցադրված են բարոկկո ժամանակաշրջանի նկարներ, որոնք պատկանում են նկարների Բավարիական պետական հավաքածուին։ Պատկերասրահը կազմված է ֆլամանդացի նկարիչներ Պիտեր Պաուլ Ռուբենսի և Անտոնիս վան Դեյք, իտալացիներ Գվիդո Ռենիի, Լուկի Ջորդանոյի, Գվերչինոյի, Կառլո Սարանչենոյի Ալեսանդրո Տուրչայի, Կառլո Դոլչիի և Պյետրո դա Կորտոնայի, գերմանացիներ Իոահիմ Զանդրարտի, Իոհան Հենրիխ Շենֆելդի, Իոհան Կարլ Լոտայի և իսպանական նկարիչներ Ալոնսո Կանո և Խոսե դե Ռիբերի ստեղծագործություններից։
Զբոսայգի
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ զբոսայգին Գերմանիայի ոչ շատ պահպանված բարոկկոյի այգիներից մեկն է։ Ջրանցքներով և պուրակներով զբոսայգին հատակագծել է Էնրիկո Ձուկալին, իսկ մեծ ծաղկանոցը և ջրվեժները՝ Անդրե Լեոտրայի աշակերտ Դոմինիկ Ջիրարդը։
Պալատն ու զբոսայգին հետին պլան են ծառայել կինեմատոգրաֆի պատմության մեջ հայտնի երկու ֆիլմերի՝ «Անցած տարի Մարիենբադում»-ի և «Փառքի ուղիներ»-ի համար։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շլայսհայմի պալատ» հոդվածին։ |