Շերեփուկ
Շերեփուկ, անպոչ երկենցաղների թրթուրը։ Ձվից դուրս եկած շերեփուկները հիմնականում բնակվում են ջրում, չնայած կան տեսակներ, որոնք մասամբ կամ լրիվ բնակվում են ցամաքում[1]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարգացման սկզբնական շրջանում շերեփուկը ունենում է երկխորշ սիրտ, ներքին խռիկներ (2—3 զույգ), երկար պոչ , եղջրային դունչ, կողագծի օրգան, ամրացման օրգան, արյան շրջանառության մեկ շրջան։
Տարբեր տեսակների շերեփուկները զգալիորեն տարբերվում են իրենց չափերով։ Օրինակ եղջրային սխտորիկների ընտանիքում (Megophryidae) զարգացման վերջին շրջանում շերեփուկների չափերը տատանվում են 33-ից 106 մմ-ի սահմաններում[2]։ Շերեփուկների ամենամեծ չափեր ունեն Pseudis paradoxa հետաքրքիր գորտերը, որոնց չափերը հասնում են 25 սանտիմետրի, որը չորս անգամ մեծ է հասուն առանձնյակի չափերից[3].
Մետամորֆոզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ժամանակ հետո սկսվում է մետամորֆոզը` (կերպարանափոխությունը) սիրտը դառնում է եռախորշ, ինչի պատճառով ձեռք է բերում արյան շրջանառության երկու շրջան, խռիկները փոխարինվում են թոքերով և ձևավորվում է թոքային շնչառությունը։ Ձևավորվում են վերջույթները, իսկ պոչը անհետանում է։ Պոչը անհետանում է ինքնամարսման արդյունքում, իսկ առաջացած նյութերը և էներգիան օգտագործվում են մյուս բջիջների կողմից։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին Դալհաուզի համալսարանից Ռիչարդ Բասերսուգը ստացավ Նոբելյան մրցանակ չոր սեզոնում Կոստա Ռիկայի որոշ շերեփուկների համային հատկանիշների համեմատության վերաբերյալ աշխատանքի համար[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Zug, Vitt, Caldwell, 2001, էջ 430
- ↑ Li C., Guo X.-G., Wang Y.-Z. Tadpole types of Chinese megophryid frogs (Anura: Megophryidae) and implications for larval evolution(անգլ.) // Current Zoology : журнал. — 2011. — Vol. 57. — № 1. — P. 93—100. —
- ↑ Crump M. L. Amphibian diversity and life history(անգլ.) // Amphibian Ecology and Conservation. A Handbook of Techniques : журнал. — 2009. — С. 3—19. Архивировано из первоисточника 15 Հուլիսի 2011.
- ↑ «Winners of the Ig® Nobel Prize». Improbable Research (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Головастики». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - G. R. Zug, L. J. Vitt, J. P. Caldwell Herpetology: An Introductory Biology of Amphibians and Reptiles. — 2001. — ISBN 978-0-12-782622-6