Շերեփաձուկ (լատին․՝ Lota lota), ձողաձուկազգիների ընտանիքի քաղցրահամ ջրերի ձուկ։ Մեջքի լողակները երկուսն են, կզակին ունի բեղիկ։ Թեփուկները շատ մանր են։ Մարմնի երկարությունը մինչև 1, 2 մ է, կենդանի զանգվածը՝ 32 կգ։ Հանդիպում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն և ցուրտ գոտիներում, գլխավորապես՝ գետերում։ Ակտիվ է սառը ջրերում (մինչև 16 °C)։ Սեռահասուն է դառնում 3-4 տարեկանում, դնում 33 000-5 միլիոն ձկնկիթ։ Գիշատիչ է, սնվում է ձկներով և հատակային անողնաշարավորներով։ Ձկնորսության կարևոր օբյեկտ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։