Շերեփաձուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շերեփաձուկ
Trüsche Walchensee.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Gadiformes
Ընտանիք Ձողաձուկազգիներ
Ցեղ Շերեփաձկներ
Տեսակ Շերեփաձուկ
Լատիներեն անվանում
Lota lota
Հոմանիշներ
  • Enchelyopus lota (Linnaeus, 1758)
  • Gadus compressus Lesueur, 1817
  • Gadus lacustris Walbaum, 1792
  • Gadus lota Linnaeus, 1758
  • Gadus maculosus Lesueur, 1817
  • Lota brosmiana Storer, 1842
  • Lota communis Rapp, 1854
  • Lota compressa (Lesueur, 1817)
  • Lota fluviatilis Perty, 1832
  • Lota inornata DeKay, 1842
  • Lota linnei Malm, 1877
  • Lota maculosa (Lesueur, 1817)
  • Lota marmorata Koch, 1840
  • Lota vulgaris Fitzinger, 1832
  • Molva lota (Linnaeus, 1758)
  • Molva maculosa (Lesueur, 1817)
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 164725
NCBI 69944
EOL 204768

Շերեփաձուկ (լատ.՝ Lota lota), ձողաձուկազգիների ընտանիքի քաղցրահամ ջրերի ձուկ։ Մեջքի լողակները երկուսն են, կզակին ունի բեղիկ։ Թեփուկները շատ մանր են։ Մարմնի երկարությունը մինչև 1, 2 մ է, կենդանի զանգվածը՝ 32 կգ։ Հանդիպում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն և ցուրտ գոտիներում, գլխավորապես՝ գետերում։ Ակտիվ է սառը ջրերում (մինչև 16 °C)։ Սեռահասուն է դառնում 3-4 տարեկանում, դնում 33 000-5 միլիոն ձկնկիթ։ Գիշատիչ է, սնվում է ձկներով և հատակային անողնաշարավորներով։ Ձկնորսության կարևոր օբյեկտ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png