Jump to content

Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի մշակույթի կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեյխ Ջաբալ ալ-Ահմադի մշակույթի կենտրոն
مركز الشيخ جابر الأحمد الثقافي
Տեսակմշակութային կենտրոն
Այլ անվանումՔուվեյթի օպերայի շենք
ԵրկիրՔուվեյթ Քուվեյթ
ՏեղագրությունՔուվեյթ, քաղաք Քուվեյթ
Ճարտարապետական ոճժամանակակից արաբական ճարտարապետություն
Հիմնադրված էփետրվար 2016
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի մշակույթի կենտրոն (արաբ․՝ مركز الشيخ جابر الأحمد الثقافي‎‎), հայտնի է նաև որպես Քուվեյթի օպերայի շենք, նշանավոր մշակութային կենտրոն Քուվեյթում՝ համանուն մայրաքաղաքի ծովային ճանապարհի վրա։ Հանդիսանում է Քուվեյթի ազգային մշակույթի թաղամասի մի մասը[1][2]։

Այն համարվում է Մերձավոր Արևելքի խոշորագույն մշակութային կենտրոնն ու օպերայի տունը[3][4]։ Մշակույթի կենտրոնը, որը կրում է Քուվեյթի էմիր շեյխ Ջաբեր ալ-Ահմադի անունը, կոչված է ոգեշնչելու, կրթելու և ուսանելու Քուվեյթի բնակչությանը[5]։ Այն առաջարկում է երաժշտության, թատրոնի, կինոյի և ժամանակակից այլ արվեստների հետ կապված մի շարք միջոցառումներ բոլոր տարիքի ներկայացուցիչների համար։

Ջաբեր ալ-Ահմադի մշակույթի կենտրոնը ուսուցողական հիմնարկություն լինելուց բացի նաև ազատ ժամանցի անցկացման վայր է։ Որպես շինություն՝ մշակութային համալիրը ներառում է թատրոններ, համերգասրահներ, երաժշտական կենտրոններ, կոնֆերանս-դահլիճներ, ցուցասրահներ, կինոթատրոններ, գրադարաններ, պատմական փաստաթղթի պահոցներ և այլն[6]։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային կենտրոնը կազմված է չորս շինությունից, որոնք իրենց մուտքի բակերով տեղադրված են քաղաքային հրապարակի կողքին։ Նրանք շարված են ադամանդների պես ՝ ավելի մեծ հանրային զբոսայգու տարածքում, հարստացնելով կառուցապատված միջավայրը։ Դիզայնը ներշնչված էր իսլամական ճարտարապետական ավանդույթով։ Այս երկչափ պատկերները վերափոխվում են եռաչափ մասշտաբի բարդ երկրաչափական ձևի՝ ներքևում տարածքներ ստեղծելու համար։ Իրենք շենքերը տեղադրված են «ադամանդների» տակ, որոնք ներգրավում են շենքի ֆունկցիոնալ պահանջները։

Այն զբաղեցնում է 214000 մ² տարածք։ Շինարարական աշխատանքների վրա ծախսվել է 775 միլիոն ԱՄՆ դոլար[7][8][9]։

Հայաստանի Օպերայի թատրոնի դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 27-ին և 28-ին Երևանի Օպերայի թատրոնը ներկայացեց «Կախարդական սրինգ» օպերան Քուվեյթի նորաբաց Օպերայի շենքում։ Այն երկրի պատմության մեջ օպերայի առաջին բեմադրությունն էր։ Քուվեյթի Օպերայի բեմում հնչեց Մոցարտի այս օպերան, այնուհետև սեպտեմբերի 29-ին Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ գալա համերգ։

«Կախարդական սրինգի» երկու ներկայացումների դերասանական կազմում մասնակցում էին մրցանակակիր տենոր Լիպարիտ Ավետիսյանը, սոպրանո Մերի Մովսիսյանը, բարիտոն Կիմ Սարգսյանը, կոլորատուրային սոպրանո Հասմիկ Թորոսյանը, սոպրանո Ալինա Փահլևանյանը, ինչպես նաև Երևանի օպերային թատրոնի նվագախմբի և երգչախմբի դերասանական կազմը։ Ներկայացման կայացման համար աշխատել են տարազների դիզայներ Ալբերտո Սպազին և մեփինգի դիզայներ Պաոլո Միչչիխեն։ Վերջինների աշխատանքները ծառայում են Երևանի օպերային թատրոնի «Կախարդական սրինգի» ներկայացուներում[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kuwait National Cultural District Museums Director» (PDF). 2017 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. «Kuwait National Cultural District». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. «أمير الكويت يدشن أكبر مركز ثقافي في الشرق الأوسط.. و4 جواهر تضيء شاطئ الخليج». Oman Daily (Arabic). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «UK Trade & Investment» (PDF). UK Trade & Investment. June 2016. էջ 3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. «About JACC». 2017 թ․ օգոստոսի 28.
  6. مركز الشيخ جابر الأحمد الثقافي Արխիվացված 2017-08-29 Wayback Machine نيو كويت إت جوف , نشر في 2015 ودخل في 1 نوفمبر 2016.
  7. «Kuwait unveils $775M Sheikh Jaber Al Ahmad Cultural Centre». 2016 թ․ դեկտեմբերի 7.
  8. «Opening of the Sheikh Jaber Al Ahmad Cultural Centre a milestone in the illustrious company's history». 2016 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  9. «الكويت تفتتح دار الأوبرا الوطنية لتنضم إلى ركب الفنون العالمية | منوعات | Reuters». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  10. http://asekose.am/en/post/in-historic-first-armenian-opera-to-perform-mozartsthe-magic-flute-in-kuwait