Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի մշակույթի կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Շեյխ Ջաբալ ալ-Ահմադի մշակույթի կենտրոն
مركز الشيخ جابر الأحمد الثقافي
Jacckuwait.jpg
Տեսակմշակութային կենտրոն
Այլ անվանումՔուվեյթի օպերայի շենք
ԵրկիրՔուվեյթ Քուվեյթ
ՏեղագրությունՔուվեյթ, քաղաք Քուվեյթ
Ճարտարապետական ոճժամանակակից արաբական ճարտարապետություն
Հիմնադրված էփետրվար 2016
Կոորդինատներ: 29°21′36.100008099998″ հս․ լ. 47°57′21.399984100012″ ավ. ե. / 29.36002778002777802° հս․. լ. 47.95594444002777834° ավ. ե. / 29.36002778002777802; 47.95594444002777834
Պաշտոնական կայք

Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի մշակույթի կենտրոն (արաբ․՝ مركز الشيخ جابر الأحمد الثقافي‎‎), հայտնի է նաև որպես Քուվեյթի օպերայի շենք, նշանավոր մշակութային կենտրոն Քուվեյթում՝ համանուն մայրաքաղաքի ծովային ճանապարհի վրա։ Հանդիսանում է Քուվեյթի ազգային մշակույթի թաղամասի մի մասը[1][2]։


Այն համարվում է Մերձավոր Արևելքի խոշորագույն մշակութային կենտրոնն ու օպերայի տունը[3][4]։ Մշակույթի կենտրոնը, որը կրում է Քուվեյթի էմիր շեյխ Ջաբեր ալ-Ահմադի անունը, կոչված է ոգեշնչելու, կրթելու և ուսանելու Քուվեյթի բնակչությանը[5]։ Այն առաջարկում է երաժշտության, թատրոնի, կինոյի և ժամանակակից այլ արվեստների հետ կապված մի շարք միջոցառումներ բոլոր տարիքի ներկայացուցիչների համար։

Ջաբեր ալ-Ահմադի մշակույթի կենտրոնը ուսուցողական հիմնարկություն լինելուց բացի նաև ազատ ժամանցի անցկացման վայր է։ Որպես շինություն՝ մշակութային համալիրը ներառում է թատրոններ, համերգասրահներ, երաժշտական կենտրոններ, կոնֆերանս-դահլիճներ, ցուցասրահներ, կինոթատրոններ, գրադարաններ, պատմական փաստաթղթի պահոցներ և այլն[6]։


Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային կենտրոնը կազմված է չորս շինությունից, որոնք իրենց մուտքի բակերով տեղադրված են քաղաքային հրապարակի կողքին: Նրանք շարված են ադամանդների պես ՝ ավելի մեծ հանրային զբոսայգու տարածքում, հարստացնելով կառուցապատված միջավայրը: Դիզայնը ներշնչված էր իսլամական ճարտարապետական ավանդույթով: Այս երկչափ պատկերները վերափոխվում են եռաչափ մասշտաբի բարդ երկրաչափական ձևի՝ ներքևում տարածքներ ստեղծելու համար: Իրենք շենքերը տեղադրված են «ադամանդների» տակ, որոնք ներգրավում են շենքի ֆունկցիոնալ պահանջները:


Այն զբաղեցնում է 214000 մ² տարածք։ Շինարարական աշխատանքների վրա ծախսվել է 775 միլիոն ԱՄՆ դոլար[7][8][9]։

Հայաստանի Օպերայի թատրոնի դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 27-ին և 28-ին Երևանի Օպերայի թատրոնը ներկայացեց «Կախարդական սրինգ» օպերան Քուվեյթի նորաբաց Օպերայի շենքում: Այն երկրի պատմության մեջ օպերայի առաջին բեմադրությունն էր: Քուվեյթի Օպերայի բեմում հնչեց Մոցարտի այս օպերան, այնուհետև սեպտեմբերի 29-ին Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ գալա համերգ:

«Կախարդական սրինգի» երկու ներկայացումների դերասանական կազմում մասնակցում էին մրցանակակիր տենոր Լիպարիտ Ավետիսյանը, սոպրանո Մերի Մովսիսյանը, բարիտոն Կիմ Սարգսյանը, կոլորատուրային սոպրանո Հասմիկ Թորոսյանը, սոպրանո Ալինա Փահլևանյանը, ինչպես նաև Երևանի օպերային թատրոնի նվագախմբի և երգչախմբի դերասանական կազմը: Ներկայացման կայացման համար աշխատել են տարազների դիզայներ Ալբերտո Սպազին և մեփինգի դիզայներ Պաոլո Միչչիխեն: Վերջինների աշխատանքները ծառայում են Երևանի օպերային թատրոնի «Կախարդական սրինգի» ներկայացուներում:[10]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]