Շաուրս (պանիր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շաուրս (այլ կիրառումներ)
Շաուրս Chaource | |
---|---|
Տեսակ | ֆրանսիական պանիր, պանիր կովի կաթից, սպիտակ բորբոսով պանիր, արտադրական պանիր, ագարակի պանիր և պանրագործարանի պանիր |
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Տարածաշրջան | Շաուրս Սալինի |
Կաթ | կովի կաթ |
Պաստերիզացում | ոչ |
Կազմվածք | փափուկ |
Հասունացման ժամանակաշրջան | 2-4 շաբաթ |
Սերտիֆիկացում | Appellation d'origine contrôlée (1977) |
Հայտնի է | XIV դարից |
Ճարպեր | 50 % |
Քաշ | 200 գրամ 450 գրամ |
Ձև | գլանաձև |
Անունով | Շաուրս |
Chaource (cheese) Վիքիպահեստում |
Շաուրս (ֆր.՝ Chaource), ֆրանսիական փափուկ պանիր՝ պատրաստված կովի կաթից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանիր այս տեսակը հայտնի է դեռևս XIV դարից։ Համաձայն լեգենդի, այն սկսել են պատրաստել Պոնտինի աբբայության վանական-ճգնավորները։ 1977 թվականի հունվարի 21-ին շաուրսը սերտիֆիկացվեց Appellation d'origine contrôlée կողմից։ Ըստ 2007 թվականի ցուցանիշների այդ տարի արտադրվել է ավելի քան 2446 տոննա պանիր[1]։ 2009 թվականին հաշվառվել է 90 կաթնային ֆերմաներ, որտեղ արտադրվել է շաուրս պանրատեսակից։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս պանրի հասունացումը տևում է շուրջ 2-ից 4 շաբաթ։ Բնական ճանապարհով հեռանում է շիճուկը։ Սկզբում մակարդը տեղավորում են հատուկ կաղապարների մեջ, որոնց պատերին արված են բացվածքներ, իսկ հատակը բացակայում է։ Որոշ ժամանակ անց, երբ պանիրը սկսում է կարծրանալ, հանում են այդ կաղապարներից և տեղափոխում փայտե վանդակների կամ հարդի մակերևույթի վրա։ Պանիրը հատուկ ջերմաստիճանային պայմաններում սկսում է շիճուկազատվել և հասունանալ։ Երբեմն, նոր համ տալու համար, պանիրը փաթաթում են սոսու ծառի տերևներով։
Շաուրսը արտադրում են ամբողջ տարվա ընթացքում։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանրի գլուխը պատված է penicillium candidum տեսակի սպիտակ բորբոսի շերտով։ Ունի գլանաձև տեսք, որի շառավիղը կազմում է 8 կամ 11 սմ. բարձրությունը 6 սմ է։ Քաշը կազմում է 200 կամ 450 գրամ։ Պանրի գլխի վրա միշտ թուղթ են քաշում։ Յուղայնությունը կազմում է 50 %։ Շաուրսն ունի նուրբ, թեթև թթվահամ։ Պարունակում է սունկի և անտառային ընկույզների բուրմունք։
Սովորաբար այս պանրատեսակը օգտագործում են նախքան աղանդերը մատուցելը։ Խորանարդաձը կտրատված կտորների հետ մատուցում են ապարատիվ։ Պանրի մատուցմանը լավագույնս համապատասխանում են բուրգունդական Chablis blanc և Irancy գինիները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «2 500 tonnes par an» (ֆրանսերեն). 5 janvier 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Chaource (PDO)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
- «Les fromageries d'Armançon» (ֆրանսերեն). Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
- «Spécialités» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
- «Շաուրս պանիր» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.