Շաղկապ
Շաղկապ, նյութական իմաստից զուրկ, քերականական հարաբերություններ արտահայտող խոսքի մաս։ Արտահայտում է առարկաների, երևույթների միջև դրսևորվող համադասական հարաբերություներ։
Շաղկապներն իրար են կապում նախադասության համազոր և համադաս նախադասություններ, իսկ բարդ ստորադասական նախադասություններում՝ երկրորդական նախադասությունները գլխավորի և միմյանց հետ։
Համադասական շաղկապներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համադասական շաղկապների դերը համադաս անդամների ու նախադասությունների կապակցումն է։ Այս շաղկապները կապակցում են նախադասության բազմակի անդամներ կամ համադաս նախադասություններ։ Համադասական շաղկապներից են՝ և, ու, իսկ, բայց, ապա, սակայն, այսինքն, ուրեմն, կամ, նաև և այլն։
Ստորադասական շաղկապ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս շաղկապները բարդ ստորադասական նախադասության ստորադաս նախադասությունը կապակցում են գերադաս նախադասությանը՝ որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետ, հենց որ, մինչ, մինչև, մինչդեռ, ուրեմն, քան և այլն։
Այն շաղկապները, որոնք ցույց են տալիս նախադասության արտահայտած մտքի եզրակացությունը, հետևությունը կամ հաստատումը, կոչվում են ամփոփիչ շաղկապներ։ Այսպես՝ լատիներեն՝ «Cogito ergo sum» արտահայտության մեջ «ergo» բառն այսպիսի շաղկապ է[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համազասպ Սիրեկանյան, Մարմարաշեն 2017, Խմբագրիչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 10։
|