Jump to content

Շահեն Բաղդասարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահեն Բաղդասարով
Ծնվել էնոյեմբերի 25, 1916(1916-11-25)
Ֆերգանա, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 11, 2017(2017-07-11) (100 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
բնական մահով
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունհամալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սերգո Օրջոնիկիձեի անվան ռուսական պետական երկրաբանական հետախուզական համալսարան և Հանքային հումքի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ
Գործունեության ոլորտԵրկրաբանական որոնում և հետախուզություն և geological surveying?
Պաշտոն(ներ)համալսարանի դասախոս
Ալմա մատերՍերգո Օրջոնիկիձեի անվան ռուսական պետական երկրաբանական հետախուզական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճաներկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Ժուկովի մեդալ «Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակ» հոբելյանական մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ

Շահեն Բաղդասարովիչ Բաղդասարով (նոյեմբերի 25, 1916(1916-11-25), Ֆերգանա, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն - հուլիսի 11, 2017(2017-07-11), Մոսկվա, Ռուսաստան), երկրաբան, հետախուզական հորատման մասնագետ, ՄՊՀԻ-ի հանքագործության ամբիոնի պրոֆեսոր[1], գիտությունների թեկնածու, Հայրենական մեծ պատերազմի վետերան[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1916 թվականի նոյեմբերի 25-ին Սկոբելև քաղաքում (այժմ՝ ՖերգանաԼեռնային Ղարաբաղում ծնված ցարական սպայի ընտանիքում։ 1920 թվականի ընտանիքը տեղափոխվել է Տաշքենդ, որտեղ Շահենը 1932 թվականին ավարտել է 7-ամյա դպրոցը։ 1932 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։

1935 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի № 1 տասնամյա դպրոցը։ Հասունության վկայականը նրան հանձնվել է Միությունների տան Սյունազարդ դահլիճում։ Եղել է Մոսկվայի բռնցքամարտի չեմպիոն։

1935-1940 թվականներին սովորել է Մոսկվայի Ս. Օրջոնիկիձեի անվան երկրաբանահետախուզական ինստիտուտում։ Ինստիտուտն ավարտելուց հետո ստացել է «հանքագործության հետախույզ-ինժեների» որակավորում և «հանգագործական-հորատման հետախուզական աշխատանքներ» մասնագիտացում։ Այնուհետև երկու տարի աշխատել է որպես «Երկրաքիմիական հետազոտություն» խմբի պետ։

Մասնակցություն Հայրենական մեծ պատերազմին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի սկսվելու ժամանակ աշխատելիս է եղել Ղրղզստանի Չանգիր-Թաշ ծծմբի հանքում[3]։

1942 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ, զորակոչվել է Պարկենտի ՇԶԿ-ի կողմից։

Մարտնչել է Ստալինգրադի, 4-րդ Ուկրաինական և 1-ին Մերձբալթյան ճակատներում, մասնակցել Դոնբասի, Ղրիմի և Մերձբալթիկայի ազատագրմանը։ 1943 թվականի սեպտեմբերի 26-ին Սոֆիևկա բնակավայրի համար մղված մարտերին մասնակցելու համար պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով որպես 82 միլիմետրանոց ականանետի նշանառու[4]։ Վիրավորվել է, ունեցել է ծանր կոնտուզիա։ Պատերազմին մասնակցել է մինչև 1945 թվականը՝ այն ավարտելով մելիտոպոլյան հրաձգային 91-րդ դիվիզիայում՝ ավագ սերժանտի կոչումով[5]։ Հաղթանակի օրը դիմավորել է Սարատովի ռազմական ուսումնարանում, որտեղ մասնակցել է վերապատրաստման կրտսեր սպաների համար նախատեսված դպրոցում[5]։ 1985 թվականին հաղթանակի 40-ամյակի առթիվ ստացել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան[6]։

Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել ՀՀՀԻ-ում, Ֆերգանայի արշավախմբում, մասնակցել է ուրանի հանքավայրերի հետախուզմանը։

Դասավանդում ՄՊՀԻ-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին պրոֆեսոր Ն. Կուլիչիխինի հրավերով ընդունվել է ասպիրանտուրա ՄՊՀԻ-ի «Հետախուզական գործի տեխնիկա» ամբիոնում։ Չորս տարի անց պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն հանքագործության ամբիոնում, որտեղ մինչև 2012 թվականը զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոն։

Պարգևներ և ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է 18 մեդալներով և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով։ Նախապատրաստել է ավելի քան 3000 մասնագետներ հանքագործության և հետախուզական հորատման ոլորտում։ «Երկրաբանահետախուզական խմբերի հանքագործական ինժեներների տեղեկատու» (ռուս.՝ «Справочник горного инженера геологоразведочных партий») ձեռնարկի համահեղինակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Шаген Багдасаров: самому пожилому геологоразведчику России исполнилось 100 лет - Rusarminfo». Rusarminfo (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  2. «Ушёл из жизни Багдасаров Шаген Багдасарович, профессор МГРИ-РГГРУ, ветеран ВОВ». mgri-rggru.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  3. http://mgri-rggru.ru/info/101001_Razvedchik_nedr_Archive/100430_razvedchik_nedr_%2021.pdf
  4. «Память народа :: Документ о награде :: Богдасаров Шаген Богдасарович, Медаль «За боевые заслуги»». pamyat-naroda.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  5. 5,0 5,1 «Багдасаров Шаген Багдасарович». Бессмертный полк Москва. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  6. «Память народа :: Документ о награде :: Багдасаров Шаген Багдасарович, Орден Отечественной войны I степени». pamyat-naroda.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.