Շախմատային տախտակի ստվերի պատրանք
Շախմատային տախտակի ստվերի պատրանք (որոշ աղբյուրներում` Ադելսոնի ստվերի պատրանք[1]), գույնի ընկալման հետ կապված տեսողական խաբկանք, որ հրապարակել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Էդվարդ Ադելսոնը 1995 թվականին[2]։ 1-ին համարով նկարում պատկերված է շախմատային տախտակ, որի վրա գլան է դրված և որի ստվերն ընկնում է տախտակի վրա։ Առաջին հայացքից թվում է, թե A և B վանդակները տարբեր գույների են։ Սակայն իրականում սև-սպիտակ վանդակները ուղղակի մոխրագույնի տարբեր երանգներ են։ «Սպիտակ» վանդակները ստվերի տակ փաստացիորեն մոխրագույնի հենց նույն երանգն են, ինչ «սև» վանդակները։
Խաբկանքն աշխատում է շախմատի մյուս տախտակների համատեքստում։ A և B նշանակված տախտակները մոխրագույնի նույն երանգով են ներկված, սակայն շրջապատող տախտակների համատեքստում լիովին տարբեր են երևում։
Ապացույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն, որ երկու վանդակներն էլ նույն գույնն ունեն, կարելի է հետևյալ եղանակներով.
- Բացել պատրանքի նկարը ցանկացած գրաֆիկ խմբագրիչով և օգտագործել «պիպետկա» գործիքը
- Վանդակները միացնել նույն գույնով` դարձնելով ուղղանկյուն, ինչպես ցույց է տրված 3-րդ նկարում
- Օգտագործել լուսաչափ
- Տպել պատկերը գունավոր տպիչով և կտրել այդ վանդակները եզրագծերով։ Այնուհետև համեմատել իրար հետ։
Ինքը Ադելսոնը հետևյալ կերպ է բացատրում այս խաբկանքը.
Տեսողական համակարգը ծառայում է առարկաների գույնի ընկալմանը մեզ շրջապատող աշխարհում։ Այս դեպքում պետք է նկատել վանդակների մոխրագույն երանգը։ Միայն մակերևույթից եկող լույսի քանակի (լուսավորության) որոշումը բավական չէ. ցրված ստվերի պատճառով մակերևույթը ավելի բաց կերևա, քանի որ սպիտակ մակերևույթը ստվերի տակ ավելի քիչ լույս է արտացոլում, քան սև մակերևույթը լրիվ լուսավորության ժամանակ։ Տեսողական համակարգը մի քանի եղանակ է օգտագործում մոխրագույնի երանգն ընկալելու համար ստվերների տեղակայման միջոցով։
Առաջին եղանակը հիմնված է տեղային կոնտրաստի վրա։ Ստվերի տակ, թե` ոչ, միևնույնն է, ավելի մուգ վանդակներով շրջապատված բաց գույնի վանդակը կընկալվի միջինում սովորականից ավելի լուսավոր և հակառակը, ինչպես և տվյալ պատկերում։ Դա բերում է նրան, որ B վանդակն ավելի բաց է երևում։
Երկրորդն այն է, որ ստվերները մասնակիորեն լղոզված ծայրեր ունեն, մինչդեռ ներկված վանդակների սահմանները հստակ են։ Տեսողական համակարգը սովորաբար արհամարհում է լուսավորության մակարդակի աստիճանաբար տեղի ունեցող փոփոխությունները, այդպիսով կարող է որոշել մակերևույթի գույնը` չնայած ստվերին։ Պատկերում ստվերը ստվերի տեսք ունի, քանի որ այն հստակ չէ, իսկ առարկան ինքը, որից ստվեր է ընկնում, տեսանելի է[3]։
Բնօրինակ տեքստ (անգլ.)The visual system needs to determine the color of objects in the world. In this case the problem is to determine the gray shade of the checks on the floor. Just measuring the light coming from a surface (the luminance) is not enough: a cast shadow will dim a surface, so that a white surface in shadow may be reflecting less light than a black surface in full light. The visual system uses several tricks to determine where the shadows are and how to compensate for them, in order to determine the shade of gray «paint» that belongs to the surface.
The first trick is based on local contrast. In shadow or not, a check that is lighter than its neighboring checks is probably lighter than average, and vice versa. In the figure, the light check in shadow is surrounded by darker checks. Thus, even though the check is physically dark, it is light when compared to its neighbors. The dark checks outside the shadow, conversely, are surrounded by lighter checks, so they look dark by comparison.
A second trick is based on the fact that shadows often have soft edges, while paint boundaries (like the checks) often have sharp edges. The visual system tends to ignore gradual changes in light level, so that it can determine the color of the surfaces without being misled by shadows. In this figure, the shadow looks like a shadow, both because it is fuzzy and because the shadow casting object is visible.
The «paintness» of the checks is aided by the form of the «X-junctions» formed by 4 abutting checks. This type of junction is usually a signal that all the edges should be interpreted as changes in surface color rather than in terms of shadows or lighting.
As with many so-called illusions, this effect really demonstrates the success rather than the failure of the visual system. The visual system is not very good at being a physical light meter, but that is not its purpose. The important task is to break the image information down into meaningful components, and thereby perceive the nature of the objects in view.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Андрияхина, Н. В. Вы это видели?! Обманы зрения и оптические иллюзии. — М.: Эксмо, 2012. — С. 41. — 200 с. — ISBN 978-5-699-27307-2
- ↑ «Описание иллюзии на персональном сайте профессора Э. Адельсона в МТИ» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Почему иллюзия работает?» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.