Գույնի ընկալման հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գույների ընկալման հոգեբանություն, մարդու կողմից գույները ճանաչելու, ընկալելու և անվանելու ընդունակություն:

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գույնի զգացումը կախված է ֆիզիոլոգիական, հոգեբանական և սոցիալ-մշակութային համակարգերից: Սկզբնապես, գույնի ընկալման մասին հետազոտությունները անցկացվում էին գույների տեսության շրջանակներում. ավելի ուշ խնդրին միացան նաև ազգագրագետները, սոցիոլոգները և հոգեբանները:

Գույների տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գույների տեսությունը գիտություն է գույների ընկալման և տարբերակման հետազոտությունների մասին` ֆիզիկայից, ֆիզիոլոգիայից և հոգեբանությունից համակարգված տվյալների հիման վրա: Գույների տեսությունն ներառում է.

  • գույների ֆիզիկական տեսությունը,
  • գունային ընկալման տեսությունը,
  • գույների արտահայտության տեսությունը,
  • գույների անհատական ընկալումը, ինչը հայտնի է նաև որպես քվալիա:

«Գույների անունների» քանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր մշակույթի կրողները տարբեր կերպ են ընկալում օբյեկտների գույները: Կախված ժողովրդի առօրյա կյանքում օգտագորշվող գույներից և երանգներից` որոշ գույներ կարող են ունենալ մեծ կամ փոքր ազդեցություն լեզվի վրա:

Օրինակ, «հասարակ» գյուղատնտեսական ազգերի լեզուներում կան կանաչ գույնի երանգների բազմաթիվ անվանումներ, ինչը կապված է աճեցվող բույսերի վիճակը վերահսկելու և գնահատելու կենսական կարևոր անհրաժեշտութան հետ:

Ավելի «հին» գույներ, որ մարդկային մշակույթի մեջ առաջինն են հայտնվել, սովորաբար սպիտակը, սևը և կարմիրը:

«Հիմնական» գույների քանակը տարբեր մշակույթներում տարբեր է: Հին Արևելքը առաջարկել է 5 գույներից, իսկ Եվրոպան` 3 գույներից բաղկացած համակարգ: Իսկ դեռ Նյուտոնի ժամանակներից հաճախ խոսվում է 7 գույների համակարգի մասին:

Գույները կարող են մեծ ազդեցություն ունենալ մեր տրամադրության, ինչպես նաև որոշումների կայացման վրա[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]