Շախմատային տախտակի ստվերի պատրանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շախմատային տախտակի ստվերի պատրանք (որոշ աղբյուրներում` Ադելսոնի ստվերի պատրանք[1]), գույնի ընկալման հետ կապված տեսողական խաբկանք, որ հրապարակել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Էդվարդ Ադելսոնը 1995 թվականին[2]: 1-ին համարով նկարում պատկերված է շախմատային տախտակ, որի վրա գլան է դրված և որի ստվերն ընկնում է տախտակի վրա: Առաջին հայացքից թվում է, թե A և B վանդակները տարբեր գույների են: Սակայն իրականում սև-սպիտակ վանդակները ուղղակի մոխրագույնի տարբեր երանգներ են: «Սպիտակ» վանդակները ստվերի տակ փաստացիորեն մոխրագույնի հենց նույն երանգն են, ինչ «սև» վանդակները:

Խաբկանքն աշխատում է շախմատի մյուս տախտակների համատեքստում: A և B նշանակված տախտակները մոխրագույնի նույն երանգով են ներկված, սակայն շրջապատող տախտակների համատեքստում լիովին տարբեր են երևում:

Ապացույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն, որ երկու վանդակներն էլ նույն գույնն ունեն, կարելի է հետևյալ եղանակներով.

  • Բացել պատրանքի նկարը ցանկացած գրաֆիկ խմբագրիչով և օգտագործել «պիպետկա» գործիքը
  • Վանդակները միացնել նույն գույնով` դարձնելով ուղղանկյուն, ինչպես ցույց է տրված 3-րդ նկարում
  • Օգտագործել լուսաչափ
  • Տպել պատկերը գունավոր տպիչով և կտրել այդ վանդակները եզրագծերով: Այնուհետև համեմատել իրար հետ:

Ինքը Ադելսոնը հետևյալ կերպ է բացատրում այս խաբկանքը.

Տեսողական համակարգը ծառայում է առարկաների գույնի ընկալմանը մեզ շրջապատող աշխարհում: Այս դեպքում պետք է նկատել վանդակների մոխրագույն երանգը: Միայն մակերևույթից եկող լույսի քանակի (լուսավորության) որոշումը բավական չէ. ցրված ստվերի պատճառով մակերևույթը ավելի բաց կերևա, քանի որ սպիտակ մակերևույթը ստվերի տակ ավելի քիչ լույս է արտացոլում, քան սև մակերևույթը լրիվ լուսավորության ժամանակ: Տեսողական համակարգը մի քանի եղանակ է օգտագործում մոխրագույնի երանգն ընկալելու համար ստվերների տեղակայման միջոցով:

Առաջին եղանակը հիմնված է տեղային կոնտրաստի վրա: Ստվերի տակ, թե` ոչ, միևնույնն է, ավելի մուգ վանդակներով շրջապատված բաց գույնի վանդակը կընկալվի միջինում սովորականից ավելի լուսավոր և հակառակը, ինչպես և տվյալ պատկերում: Դա բերում է նրան, որ B վանդակն ավելի բաց է երևում:

Երկրորդն այն է, որ ստվերները մասնակիորեն լղոզված ծայրեր ունեն, մինչդեռ ներկված վանդակների սահմանները հստակ են: Տեսողական համակարգը սովորաբար արհամարհում է լուսավորության մակարդակի աստիճանաբար տեղի ունեցող փոփոխությունները, այդպիսով կարող է որոշել մակերևույթի գույնը` չնայած ստվերին: Պատկերում ստվերը ստվերի տեսք ունի, քանի որ այն հստակ չէ, իսկ առարկան ինքը, որից ստվեր է ընկնում, տեսանելի է[3]:

1 A և B վանդակները միևնույն գույնի են
2 Եթե միացնենք A և B կետերը նույն գույնի զուգահեռ գծերով, ապա պարզ կդառնա, որ երկու վանդակներն էլ միևնույն գույնի են
3 Վանդակները միացված են նույն գույնի ուղղանկյունով

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]