Նրբենի
Արտաքին տեսք
Նրբենի | |
---|---|
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | leptomeninx?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | ուղեղային թաղանթներ |
Անատոմիական տեղայնացում | ուղեղային թաղանթներ |
Լատիներեն անվանում | pia mater |
MeSH | A08.186.566.731 |
Foundational Model of Anatomy | 9590 |
Terminologia Anatomica 98 | A14.1.01.301 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] և Բազմահատոր տեղեկագիրք |
Pia mater Վիքիպահեստում |
Նրբենի (լատին․՝ Pia mater, բառացի՝ «նուրբ մայր»), ուղեղային թաղանթներից ամենախորը տեղակայվածը, անմիջապես հպված է ուղեղին։ Այն ոստայնենու և կարծրենու հետ միասին բոլոր կողմերից ծածկում է գլխուղեղը և ողնուղեղը։ Այն, անմիջապես հպված լինելով ուղեղի արտաքին մակերեսին, մտնում է բոլոր ճեղքերը և ակոսները։ Կազմված է փուխր շարակցական հյուսվածքից, որի հաստության մեջ տեղակայված են ուղեղը սնուցող արյունատար անոթները։
Նրբենին միայն կաթնասունների մոտ է լրիվ ձևավորված։ Այլ քառոտանիների մոտ առկա է կարծր թաղանթ և ներքին փափուկ թաղանթ․ վերջինս էվոլյուցիայի ընթացքում կաթնասունների մոտ բաժանվել է ոստայնենու և նրբենու[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ http://www.bartleby.com/107/193.html
- ↑ Ромер А., Парсонс Т. Анатомия позвоночных: В 2-х тт. Т. 2: Пер. с англ. — М.: Мир, 1992. — 406 с.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նրբենի» հոդվածին։ |
|