Նրբենի
Արտաքին տեսք
| Նրբենի | |
|---|---|
| Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
| Ենթադաս | leptomeninx?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
| Մասն է | ուղեղային թաղանթներ |
| Անատոմիական տեղայնացում | ուղեղային թաղանթներ |
| Լատիներեն անվանում | pia mater |
| MeSH | A08.186.566.731 |
| Անատոմիայի հիմնարար մոդել | 9590 |
| Անատոմիական տերմինոլոգիա 98 | A14.1.01.301 |
| Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] և Բազմահատոր տեղեկագիրք |
Նրբենի (լատիներեն՝ Pia mater, բառացի՝ «նուրբ մայր»), ուղեղային թաղանթներից ամենախորը տեղակայվածը, անմիջապես հպված է ուղեղին։ Այն ոստայնենու և կարծրենու հետ միասին բոլոր կողմերից ծածկում է գլխուղեղը և ողնուղեղը։ Այն, անմիջապես հպված լինելով ուղեղի արտաքին մակերեսին, մտնում է բոլոր ճեղքերը և ակոսները։ Կազմված է փուխր շարակցական հյուսվածքից, որի հաստության մեջ տեղակայված են ուղեղը սնուցող արյունատար անոթները։
Նրբենին միայն կաթնասունների մոտ է լրիվ ձևավորված։ Այլ քառոտանիների մոտ առկա է կարծր թաղանթ և ներքին փափուկ թաղանթ․ վերջինս էվոլյուցիայի ընթացքում կաթնասունների մոտ բաժանվել է ոստայնենու և նրբենու[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ http://www.bartleby.com/107/193.html
- ↑ Ромер А., Парсонс Т. Анатомия позвоночных: В 2-х тт. Т. 2: Пер. с англ. — М.: Мир, 1992. — 406 с.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նրբենի» հոդվածին։ |
| ||||||