Նրանք (ֆիլմ)
Երկիր | Վրաստան |
---|---|
Թվական | 1992 թվական |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Լևան Զաքարեյաշվիլի |
Պրոդյուսեր | Թարխան Մագրաձե |
Սցենարի հեղինակ | Լևան Զաքարեյաշվիլի Գիա Բադրիձե |
Դերակատարներ | Զազա Կոլելիշվիլի Մինդիա Լորդքիփանիձե Քեթի Պանցխավա Մատլյուբա Ալիմովա |
Օպերատոր | Օլեգ Բաշնին |
Երաժշտություն | Տոմազ Կուրաշվիլի |
Մոնտաժ | Լալի Կոլխիդաշվիլի |
Նկարիչներ | Թամար Փոցխիշվիլի Գիա Լապերաձե |
Կինոընկերություն | Վրացֆիլմ |
Տևողություն | 142 րոպե |
IMDb | ID 0104211 |
Նրանք (վրաց.՝ Isini), 1992 թվականին Վրացֆիլմ կինոստուդիայում «Գեորգի» ստեղծագործական միության կողմից նկարահանված գեղարվեստական ֆիլմ, դրամա։ Ֆիլմը նկարահանել է Լևան Զաքարեյաշվիլին Գիա Բադրիձայի հետ համատեղ գրված սցենարով։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Զազա Կոլելիշվիլին, Մինդիա Լորդքիփանիձեն, Քեթի Պանցխավան, Մատլյուբա Ալիմովան, ինչպես նաև Սերգեյ Շվեդկովը և Բեքա Ջգուբուրիան։
Ֆիլմը նկարահանվել է որպես սոցիալական առակ՝ քրեական դրամայի ժանրային առանձնահատկությունների օգտագործմամբ։ Ֆիլմը կինոքննադատներին է ներկայացվել 1992 թվականին Կաննի կինոփառատոնի շրջանակներում։ 2005 թվականի ապրիլի 3-ին ֆիլմը Չեխիայում մասնակցել է կինոփառատոնի (Febio Film Festival)։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմում պատկերված է մի երիտասարդ մարդու կյանք։ Նրա կյանքի միջոցով ցույց է տրվում նաև Վրաստանում կատարվող փոփոխությունները՝ սոցիալիզմի վերջին տարիները, անկախության առաջին տարիները։ Այդ ժամանակ գլխավոր հերոսը բանտ է ընկնում, որտեղից դուրս գալուց հետո՝ 1990-ական թվականներին, զբաղվում է քրեական գործունեությամբ և ի վերջո ինքնասպանություն է գործում։
Ֆիլմի վերջաբանում ներկայացվում է մի քաղվածք Մատթեոսի ավետարանի 18-րդ գլխից. «Եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա և նրանցից մեկին կորցնի, մի՞թե չի թողնի իննսունիննին անապատում և չի գնա կորածի հետևից, մինչև որ գտնի նրան։ Եվ երբ գտնի, կուրախանա ու կդնի նրան իր ուսերին։ Ասում եմ ձեզ. այդպես էլ երկնքում ավելի մեծ ուրախություն կլինի զղջացող մեկ մեղավորի համար, քան իննսունինը արդարների համար, որոնք զղջալու կարիք չունեն»։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զազա Կոլելիշվիլի
- Մինդիա Լորդքիփանիձե
- Քեթի Պանցխավա
- Մատլյուբա Ալիմովա
- Սերգեյ Շվեդկով
- Բեքա Ջգուբուրիա
- Զվիադ Թավաձե
- Զուխրիդտին Ռեջամետով
- Ջաբա Շամատավա
Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակներ՝
- Բեմադրող ռեժիսոր՝ Լևան Զաքարեյշվիլի
- Պրոդյուսեր՝ Թարխան Մագրաձե
- Բեմադրող օպերատոր՝ Օլեգ Բաշնին
- Բեմադրող նկարիչներ՝
- Կոմպոզիտոր՝ Տոմազ Կուրաշվիլի
- Մոնտաժող՝ Լալի Կոլխիդաշվիլի
- Հնչյունային ռեժիսոր՝ Էդիշեր Գեորգաձե
Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1992, Թբիլիսիի կինոփառատոն - Լավագույն ռեժիսոր (Լևան Զաքարեյշվիլի)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Նրանք» ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Նրանք» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Они» на сайте Медиатека(չաշխատող հղում)
- «Они» на сайте Megakm.Ру Արխիվացված 2007-09-29 Wayback Machine
|