Jump to content

Նորվեգիայի սահմանադրության օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուկների շքերթ` Սահմանադրության օրվա առթիվ

Նորվեգիայի սահմանադրության օր (նորվ.՝ Grunnlovsdag), Նորվեգիայի գլխավոր ազգային տոնը, որը նշվում է ամեն տարի մայիսի 17-ին։ Համընկնում է երկրի անկախության տոնի հետ և համարվում է ոչ աշխատանքային օր[1]։

Նորվեգիայի սահմանադրությունը ստորագրվել է Էյդսվոլում 1814 թվականի մայիսի 17-ին։ Սահմանադրությամբ Նորվեգիան հռչակվել է անկախ թագավորություն։

Ստորտինգի կողմից կազմակերպված Սահմանադրության օրվա առաջին տոնակատարությունը տեղի է ունեցել 1836 թվականի մայիսի 17-ին։ 1870 թվականին տոնակատարության առթիվ կազմակերպվել է առաջին մանկական շքերթը, 1906 թվականին՝ Օսլոյում թագավորական պալատի պատշգամբում հավաքվել է թագավորական ընտանիքը՝ ողջունելու տոնակատարության մասնակիցներին։

Տոնակատարության ավանդույթը պահպանվել է մինչև այսօր։ Ամեն տարի մայիսի 17-ին նորվեգացի աշակերտները՝ ավանդական հագուստով և դրոշներով անցնում են հանրային երթով։ Շքերթները հաճախ կատարվում են դպրոցական նվագախմբի ուղեկցությամբ։ Երեխաներից հետո երթին են միանում մեծահասակները, այդ թվում՝ քաղաքական, սպորտային, կրոնական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Տոնակատարության պաշտոնական մասի ավարտից հետո տոնը շարունակվում է կամ ընտանեկան շրջանակներում, կամ զանգվածային տոնակատարություններում մինչև ուշ գիշեր[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Norway's national day - Official travel guide to Norway - visitnorway.com». www.visitnorway.com (անգլերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  2. «17 мая — национальный праздник Норвегии». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգիայի սահմանադրության օր» հոդվածին։