Նորվեգական մեծ հանրագիտարան
Նորվեգական մեծ հանրագիտարան բուկմոլ՝ Store norske leksikon | |
---|---|
Տեսակ | ազգային հանրագիտարան, կայք, համացանցային հանրագիտարան և lexicon? |
Ժանր | հանրագիտարան |
Բնօրինակ լեզու | բուկմոլ և նյունորսկ |
Ստեղծման տարեթիվ | 1978 |
Երկիր | Նորվեգիա |
Կայք | snl.no(նորվ.) |
Store norske leksikon («Նորվեգական մեծ հանրագիտարան»), կրճատ՝ SNL, առավել ամբողջական ժամանակակից հանրագիտարան նորվեգերենով (բուկմոլով)՝ չհաշված Նորվեգերեն Վիքիպեդիան։
Store norske leksikon-ը ստեղծվել է 1978 թվականին, երբ երկու հրատարակչություններ՝ Aschehoug-ը և Gyldendal Norsk Forlag-ը, որոշում կայացրին միավորել իրենց հանրագիտարանները և այդ նպատակով ստեղծեցին Kunnskapsforlaget ընկերությունը։ Aschehoug հրատարակչությունը դրանից առաջ թողարկում էր Aschehougs konversasjonsleksikon հանրագիտարանը (առաջին հրատարակությունը կայացել է 1907-1913 թվականներին), իսկ Gyldendal-ը՝ Gyldendals konversasjonsleksikon հանրագիտարանը (առաջին հրատարակությունը՝ 1933-1934): Այդ ժամանակ դրանք ամենախոշոր նորվեգական հանրագիտարաններն էին։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թղթե տեսքով հրատարակություններ.
- 1978-1981 - առաջին հրատարակություն (12 հատոր), գլխավոր խմբագիրներ՝ Olaf Kortner, Preben Munthe, Egil Tveterås
- 1984՝ լրացուցիչ հատոր
- 1989՝ լրացուցիչ հատոր
- 1986-1989՝ երկրորդ հրատարակություն (15հատոր), գլխավոր խմբագիրներ՝ Olaf Kortner, Preben Munthe, Egil Tveterås
- 1995-1998՝ երրորդ հրատարակություն (16 հատոր), գլխավոր խմբագիրներ՝ Petter Henriksen
- 2005-2007՝ չորրորդ հրատարակություն (16 հատոր), գլխավոր խմբագիրներ՝ Պետեր Հենրիկսեն։
Գրքերի վաճառքի ընդհանուր անկման պատճառով Kunnskapsforlaget ընկերությունը 2000-ական թվականների սկզբին հայտնվեց բարդ ֆինանսական դրության մեջ։ SNL-ի չորրորդ թղթե հրատարակությունը հնարավոր դարձավ միայն այն բանից հետո, երբ 2003 թվականին Fritt Ord ընկերությունը այդ նպատակի համար հատկացրեց 10 միլիոն նորվեգական կրոնա։ Չորրորդ հրատարակության 16 հատորների ընդհանուր հոդվածների թիվը կազմում էր մոտավորապես 280 հազար, ջերի ընդհանուր քանակը՝ 12 հազար, հրատարակության մեջ ընդգրկվեցին 2000 աղյուսակներ, 800 քարտեզներ և 15 հազար նկարներ։
2010 թվականի մարտի 12-ին հայտարարվեց, որ հանրագիտարանի նոր հրատարակություններ չեն ծրագրվում՝ սկսած 2010 թվականի հուլիսի 1-ից ցածր իրացվելիության պատճառով։ Նաև ասվում էր, որ հանրագիտարանի թղթե տեսքով պահանջարկի անկման մեղքը նշանակալի չափով պատկանում է Վիքիպեդիային։ Ի պատասխան այն առաջարկին, որ հանրագիտարանի գլխավոր խմբագիր Պետեր Հենրիկսենը փոխանցեր հոդվածները «Վիքիմեդիա հիմնադրամին» հասարակական օգտագործման նպատակով, նա բացասական պատասխան տվեց՝ հայտարարելով, որ.
Շատ կարևոր է, որ ընթերցողը տեսնի՝ կոնկրետ որ հեղինակների հոդվածն նա այժմ կարդում - It is important that the people behind the articles remain visible
|
:
Հանրագիտարանաի այժմյան վիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականից սկսած՝ SNL-ը հասանելի է դարձել որպես օնլայն հանրագիտարան. հետևորդների թիվը հասնում էր իմ քանի հազարի, որոնց թվում էին թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձինք։ 2009 թվականի փետրվարի 25-ից օնլայն հանրագիտարանին հասանելիությունը դարձավ ազատ։ 2014 թվականի տվյալներով՝ օնլայն հասանելի հոդվածների թիվը կազմում էր մոտավորապես 170 հազար։
2009 թվականից հանրագիտարանը կարող են խմբագրել օգտատերերը, սակայն հոդվածների փոփոխությունները հայտնվում են միայն այն բանից հետո, երբ նոր խմբագրության որակը կերաշխավորեն փորձագետները։
2013 թվականին խմբագրության ղեկավարությունը հայտ էր ներկայացրել պետական աջակցություն ստանալու նպատակով, սակայն Նորվեգիայի կառավարությունը մերժեց հայտը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cora Skylstad. Ingen støtte til Store norske leksikon Արխիվացված 2013-12-28 Wayback Machine // Bokogsamfunn.no — 14.10.2013.(նորվ.)(Ստուգված է 13 փետրվարի 2014)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- SNL Պաշտոնական կայք (նորվ.)
|