Նորեկ Գասպարյան
Արտաքին տեսք
Նորեկ Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1959[1] (64 տարեկան) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Ազատ Արցախ |
Նորեկ Ալբերտի Գասպարյան (նոյեմբերի 7, 1959[1], Ասկերանի շրջան, Սարուշեն), Հայաստանի և Արցախի գրողների միության անդամ, ԼՂՀ ժուռնալիստների միության անդամ, ԼՂՀ Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975 թվականին ավարտել է Ստեփանակերտի Մ.Գորկու անվան միջնակարգ դպրոցը։
- 1978-1980 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։
- 1981-1985 թվականներին ուսանել է Ստեփանակերտի Մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժնում։
- 1983 թվականից, ուսմանը զուգահեռ, աշխատել է Ասկերանի «Կարմիր դրոշ» շրջանային թերթում։
- 1986 թվականին աշխատանքի է անցել ԼՂԻՄ Արհմիությունների միջմիութենական տանը, որպես բաժնի վարիչ։
- 1988 թվականի ապրիլին աշխատանքի է ընդունվել Արցախի նորաբաց հեռուստատեսությունում, որպես երիտասարդական բաժնի վարիչ։
- 1989 թվականին եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։
- 1993 թվականին նշանակվել է Հայաստանի «Հայ զինվոր» թերթի սեփական թղթակից։ 2007 թվականին զորացրվել է պահեստի մայոր կոչմամբ։
- 2007 թվականին ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար։
- 2008 թվականին նշանակվել է ԼՂՀ Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։
Հեղինակած գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հավատ Արցախի»
- «Արևոտ օր»
- «Պար»
- «Չավարտված խաղ»
- «Խաչը»
- «Չավարտված խաղ»
- «Խաչը»
- «Երբ դաշտում մենակ է ցուլը»
- «Մի ծիծաղող տղեկ բռնատիրության փլվող պատերի տակ»
- «Զվարճալի պատմություններ հորինողը»
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 թվականին շնորհվել է «ԼՂՀ Վաստակավոր լրագրողի» կոչում։
- Պատերազմի մասին պատմող ֆիլմերից երեքը՝ «Համանվագ», «Տղամարդիկ», «Անպաշտպան աշխարհամաս» արժանացել են ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լրագրողական հանրագիտակ», Գիտախմբագրական խորհուրդ, Ստեփանակերտ, 2012, էջ 89
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Նորեկ Գասպարյան(չաշխատող հղում)