Նորայր Բեյլերյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեյլերյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորայր Բեյլերյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1929[1] (95 տարեկան) Կահիրե, Եգիպտոս |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1953) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1975) |
Նորայր Մանվելի Բեյլերյան (հուլիսի 14, 1929[1], Կահիրե, Եգիպտոս - մայիսի 25, 2023, Երեւան, Հայաստան), հայ ֆիզքիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1977): ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1981): Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (2011)[2]։
Հեղինակ է ավելի քան 700 գիտական հոդվածի, 30 հեղինակային արտոնագրի և երկհատոր դասագրքերի՝ «Քիմիական կինետիկա» (Եր., 1978, 1980), «Ֆիզիկական քիմիա» (Եր., 2016), համահեղինակ է «Էկոլոգիան և ժամանակակից քիմիան» (Եր., 1986), «Քիմիայի խնդիրների լուծումներ» (Եր., 1984), «Քիմիայի շտեմարան» (Եր., 1998) գրքերի։
Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական 52 և դոկտորական 7 ատենախոսություն:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորայր Բեյլերյանը ծնվել է 1929 թվականի հուլիսի 14-ին, Եգիպտոսի Կահիրե քաղաքում։ 1947 թվականին ավարտել է Կահիրեի Գալուստյան միջնակարգ դպրոցը, 1953 թվականին՝ Երևանի պետական համալսարանը։ 1976-2000 թվականներին եղել է ԵՊՀ ֆիզիկայի և կոլոիդային քիմիայի ամբիոնի վարիչ, միաժամանակ՝ պոլիմերման շարժընթացների կինետիկայի հիմնախնդրի լաբորատորիայի գիտական ղեկավար[3][4]։
Գիտական հետազոտություններն ընթացել են մի շարք հիմնարար ուղղություններով. լուծույթներում պերօքսիդների մասնակցությամբ ընթացող ռեակցիաների կինետիկան և մեխանիզմը, պերօքսիդ-ամին համակարգով հարուցված ռադիկալային պոլիմերման օրինաչափությունները էմուլսիայում, փոքր չափաբաժինների ճառագայթային քիմիա, կոնդեսված միջավայրի լազերային քիմիա, ջրածնի պերօքսիդի քայքայման օրինաչափությունների ուսումնասիրումը հողերում և բնական ջրերում, ՀՀ որոշակի տեսակի հողերի կատալազային և ֆոսֆատազային ակտիվության ուսումնասիրում կինետիկական եղանակով, էկոլոգիական քիմիայի հետ կապված որոշ պրոբլեմների ուսումնասիրում, շրջված միջֆազային կատալիզ։ Ստացված արդյունքների մի մասը ներդրվել է արտադրության մեջ։
Աշխատանքները վերաբերում են հեղուկ ֆազում գերօքսիդների մասնակցությամբ ռադիկալային շղթայական ռեակցիաների կինետիկայի և մեխանիզմի, պոլիմերման -կինետիկական օրինաչափությունների, լազերային, գամմա և ռենտգենյան ճառագայթների ազդեցությամբ անօրգանական օքսիդների մակերեսի ձևափոխման ուսումնասիրությանը։
Հանրապետական մամուլում բազմաթիվ հոդվածներով անդրադարձել է ՀՀ գիտության և կրթության խնդիրներին։ Գործուն մասնակցություն է ունեցել սփյուռքի հետ համագործակցությանը։ Եղել է մի շարք գիտխորհուրդների անդամ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե մեդալ անբասիր աշխատանքի համար» (1970)
- «Հայկական ԽՍՀ բարձրագույն կրթության նախարարության պատվավոր դիպլոմ անձնվեր ու անբասիր աշխատանքի համար» (1971)
- ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1981)
- «ԵՊՀ ոսկե մեդալ» (1999 և 2010)
- «Կապույտ խաչ» Եվրոպական բնական գիտությունների ակադեմիա (2004)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քիմիական կինետիկա։ Ուսումնական ձեռնարկ, Բեյլերյան Նորայր Մանվելի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1978[5]։
- Քիմիական կինետիկա, մաս 1-2. Երևան, 1978-1980։
- Պոլիմերների արտադրությունը և զարգացման հեռանկարները Հայաստանում։ Դանիելյան Վահե Հակոբի, Բեյլերյան Նորայր Մանվելի, «Գիտելիք» ընկերություն, Երևան, «Գիտելիք», 1982։
- Ֆիզիկական և կոլուիդային քիմիա։ Ուսումնաօժանդակ ձեռնարկ, Գրիգորյան Սերգեյ Կոստանդի, Բեյլերյան Նորայր Մանվելի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ , 1983[6]։
- Քիմիայի խնդիրներ լուծումներով։ Բուհերի դիմորդների համար, Խաչատրյան Ա. Գ, Բեյլերյան Նորայր Մանվելի, Երևանի պետական համալսարան, Ֆիզիկական քիմիայի ամբիոն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1984[7]։
- Էկոլոգիան և ժամանակակից քիմիան։ Բեյլերյան Նորայր Մանվելի, Փիրումյան Գևորգ Պետրոսի, Խաչատրյան Ա. Գ., Հայկական ՍՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, Ա. հ, 1986։
- Քիմիայի շտեմարան։ Տեստային հարցեր, խնդիրներ, վարժություններ դիմորդի համար, Սահակյան Լիդա Արշակի, Խաչատրյան Առլիկ Գուրգենի, Բեյլերյան Նորայր Մանվելի, Սաղաթելյան Շ., Երևան, «Լույս», 1996։
- Քիմիայի շտեմարան։ Տեստային հարցեր, խնդիրներ, վարժություններ դիմորդի համար, Սահակյան Լ, Խաչատրյան Ա, Բեյլերյան Նորայր Մանվելի, Սարգսյան Վ., 2-րդ վերամշակված, լրացուցիչ հրատարակչություն, Երևան, «Զանգակ-97», 1998։
- Քիմիայի շտեմարան։ Թեստային հարցեր, խնդիրներ, վարժություններ դիմորդի համար. Ուսումնական ձեռնարկ, Սահակյան Լ, Խաչատրյան Ա, Բեյլերյան Նորայր Մանվելի, Սարգսյան Վ., 3-րդ վերամակված և լրացված հրատարակչություն, Երևան, «Զանգակ-97», 2001։
- Ֆիզիկական քիմիայի դասընթաց։ [Դասագիրք], Հատոր 1-ին, Բեյլերյան Նորայր Մանվելի, Երևան , Հեղինակային հրատարակություն, 2016[8]։
- Ֆիզիկական քիմիայի դասընթաց։ [Դասագիրք], Հատոր 2-րդ, Բեյլերյան Նորայր Մանվելի, Երևան, Հեղինակային հրատարակություն, 2016[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=632
- ↑ «Бейлерян Норайр Манвелович - Europäische Akademie der Naturwissenschaften». eanw.info. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 226։
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1990։ Հ.1:
- ↑ Բեյլերյան, Նորայր Մանվելի (1978). Քիմիական կինետիկա։ ՈՒսումնական ձեռնարկ. Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալս. հրատ.(չաշխատող հղում)
- ↑ Գրիգորյան, Սերգեյ Կոստանդի (1983). Բեյլերյան, Նորայր Մանվելի (ed.). Ֆիզիկական և կոլուիդային քիմիա։ ՈՒսումնաօժանդակ ձեռնարկ. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ.(չաշխատող հղում)
- ↑ Խաչատրյան, Առլիկ Գուրգենի; Բեյլերյան, Նորայր Մանվելի (1984). Քիմիայի խնդիրներ լուծումներով։ Բուհերի դիմորդների համար. Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալս. հրատ.(չաշխատող հղում)
- ↑ Բեյլերյան, Նորայր Մանվելի (2016). Ֆիզիկական քիմիայի դասընթաց։ Դասագիրք. Հատոր 1-ին. Երևան: Հեղինակային հրատարակություն. ISBN 9789939016207.
- ↑ Բեյլերյան, Նորայր Մանվելի (2016). Ֆիզիկական քիմիայի դասընթաց։ Դասագիրք. Հատոր 2-րդ. Երևան: Հեղինակային հրատարակություն. ISBN 9789939019253.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորայր Բեյլերյան» հոդվածին։ |
|