Նորայր Բեյլերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորայր Բեյլերյան
Ծնվել էհուլիսի 14, 1929(1929-07-14) (90 տարեկան)
Կահիրե, Եգիպտոս
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1975)

Նորայր Մանվելի Բեյլերյան (հուլիսի 14, 1929(1929-07-14), Կահիրե, Եգիպտոս), հայ ֆիզքիմիկոս: Քիմիական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1977): ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1981): Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (2011)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորայր Բեյլերյանը ծնվել է 1929 թվականի հուլիսի 14-ին, Եգիպտոսի Կահիրե քաղաքում: 1947 թվականին ավարտելէ Կահիրեի Գալուստյան միջնակարգ դպրոցը, 1953 թվականին՝ Երևանի պետական համալսարանը: 1976-2000 թվականներին եղել է ԵՊՀ ֆիզիկայի և կոլոիդային քիմիայի ամբիոնի վարիչ, միաժամանակ՝ պոլիմերման շարժընթացների կինետիկայի հիմնախնդրի լաբորատորիայի գիտական ղեկավար[2][3]:

Աշխատանքները վերաբերում են հեղուկ ֆազում գերօքսիդների մասնակցությամբ ռադիկալային շղթայական ռեակցիաների կինետիկայի և մեխանիզմի, պոլիմերման -կինետիկական օրինաչափությունների, լազերային, գամմա և ռենտգենյան ճառագայթների ազդեցությամբ անօրգանական օքսիդների մակերեսի ձևափոխման ուսումնասիրությանը:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկե մեդալ անբասիր աշխատանքի համար» (1970)
  • «Հայկական ԽՍՀ բարձրագույն կրթության նախարարության պատվավոր դիպլոմ անձնվեր ու անբասիր աշխատանքի համար» (1971)
  • ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1981)
  • «ԵՊՀ ոսկե մեդալ» (1999 և 2010)
  • «Կապույտ խաչ» Եվրոպական բնական գիտությունների ակադեմիա (2004)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քիմիական կինետիկա: Ուսումնական ձեռնարկ, Բեյլերյան Նորայր Մանվելի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1978[4]:
  • Քիմիական կինետիկա, մաս 1-2. Երևան, 1978-1980:
  • Պոլիմերների արտադրությունը և զարգացման հեռանկարները Հայաստանում: Դանիելյան Վահե Հակոբի, Բեյլերյան Նորայր Մանվելի, «Գիտելիք» ընկերություն, Երևան, «Գիտելիք», 1982:
  • Ֆիզիկական և կոլուիդային քիմիա: Ուսումնաօժանդակ ձեռնարկ, Գրիգորյան Սերգեյ Կոստանդի, Բեյլերյան Նորայր Մանվելի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ , 1983[5]:
  • Քիմիայի խնդիրներ լուծումներով: Բուհերի դիմորդների համար, Խաչատրյան Ա. Գ, Բեյլերյան Նորայր Մանվելի, Երևանի պետական համալսարան, Ֆիզիկական քիմիայի ամբիոն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1984[6]:
  • Էկոլոգիան և ժամանակակից քիմիան: Բեյլերյան Նորայր Մանվելի, Փիրումյան Գևորգ Պետրոսի, Խաչատրյան Ա. Գ., Հայկական ՍՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, Ա. հ, 1986:
  • Քիմիայի շտեմարան: Տեստային հարցեր, խնդիրներ, վարժություններ դիմորդի համար, Սահակյան Լիդա Արշակի, Խաչատրյան Առլիկ Գուրգենի, Բեյլերյան Նորայր Մանվելի, Սաղաթելյան Շ., Երևան, «Լույս», 1996:
  • Քիմիայի շտեմարան: Տեստային հարցեր, խնդիրներ, վարժություններ դիմորդի համար, Սահակյան Լ, Խաչատրյան Ա, Բեյլերյան Նորայր Մանվելի, Սարգսյան Վ., 2-րդ վերամշակված, լրացուցիչ հրատարակչություն, Երևան, «Զանգակ-97», 1998:
  • Քիմիայի շտեմարան: Թեստային հարցեր, խնդիրներ, վարժություններ դիմորդի համար. Ուսումնական ձեռնարկ, Սահակյան Լ, Խաչատրյան Ա, Բեյլերյան Նորայր Մանվելի, Սարգսյան Վ., 3-րդ վերամակված և լրացված հրատարակչություն, Երևան, «Զանգակ-97», 2001:
  • Ֆիզիկական քիմիայի դասընթաց: [Դասագիրք], Հատոր 1-ին, Բեյլերյան Նորայր Մանվելի, Երևան , Հեղինակային հրատարակություն, 2016[7]:
  • Ֆիզիկական քիմիայի դասընթաց: [Դասագիրք], Հատոր 2-րդ, Բեյլերյան Նորայր Մանվելի, Երևան, Հեղինակային հրատարակություն, 2016[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Бейлерян Норайр Манвелович - Europäische Akademie der Naturwissenschaften»։ eanw.info։ Վերցված է 2019-06-12 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 226:
  3. Հայկական համառոտ հանրագիտարան, 1990: Հ.1:
  4. Բեյլերյան Նորայր Մանվելի (1978)։ Քիմիական կինետիկա: ՈՒսումնական ձեռնարկ։ Երևանի պետական համալսարան։ Երևան: Երևանի համալս. հրատ 
  5. Գրիգորյան Սերգեյ Կոստանդի (1983)։ Բեյլերյան Նորայր Մանվելի, ed.։ Ֆիզիկական և կոլուիդային քիմիա: ՈՒսումնաօժանդակ ձեռնարկ։ Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ 
  6. Խաչատրյան Առլիկ Գուրգենի, Բեյլերյան Նորայր Մանվելի (1984)։ Քիմիայի խնդիրներ լուծումներով: Բուհերի դիմորդների համար։ Երևանի պետական համալսարան։ Երևան: Երևանի համալս. հրատ 
  7. Բեյլերյան Նորայր Մանվելի (2016)։ Ֆիզիկական քիմիայի դասընթաց: Դասագիրք. Հատոր 1-ին։ Երևան: Հեղինակային հրատարակություն։ ISBN 9789939016207 
  8. Բեյլերյան Նորայր Մանվելի (2016)։ Ֆիզիկական քիմիայի դասընթաց: Դասագիրք. Հատոր 2-րդ։ Երևան: Հեղինակային հրատարակություն։ ISBN 9789939019253