Jump to content

Նյու Դելիի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյու Դելիի ազգային թանգարան
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Հնդկաստան
ՏեղագրությունՆյու Դելի
Հիմնադրվել էօգոստոսի 15, 1949
Այցելուներ7 400 000 մարդ
Կայքnationalmuseumindia.gov.in
Քարտեզ
Քարտեզ

Նյու Դելիի ազգային թանգարան (անգլ.՝ National Museum, New Delhi, հայտնի է նաև որպես Հնդկաստանի ազգային թանգարան), Հնդկաստանի ամենամեծ թանգարաններից մեկը։ Հիմնադրվել է 1949 թվականին։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է նախապատմական ժամանակներից մինչև ժամանակակից արվեստի գործեր։ Գործում է Հնդկաստանի մշակույթի նախարարության ենթակայության ներքո։ Թանգարանը տեղակայված է Janpath և Maulana Azad ճանապարհների անկյունում[1]։ Թանգարանի նախագիծը 1946 թվականին Հնդկաստանի կառավարության կողմից կազմել է Gwyer կոմիտեն։ Թանգարանն ունի 5000 տարվա պատմություն ունեցող ավելի քան 200,000 և՛ հնդկական, և՛ օտարերկրյա արվեստի գործեր[2]։ Թանգարանը փակ է երկուշաբթի օրերին։

Թանգարանի հարկի տակ է տեղակայված նաև Արվեստի պատմության, պահպանման և թանգարանային գործի ազգային թանգարան-ինստիտուտը, որը հիմնադրվել է 1983 թվականին, այժմ՝ Դիմեդ համալսարան (1989 թվականից), որտեղ կարելի է ստանալ արվեստի պատմության, պահպանման և թանգարանային գործի մագիստրոսի և դոկտորի աստիճաններ[3]։

Ազգային թանգարանի ստեղծման պատմությունը կապված է 1947-1948 թվականների ձմռանը Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում հնդկական արվեստի նմուշների ցուցադրությամբ[4]։ Ցուցահանդեսի վերջում ցուցահանդեսի համադրողները որոշեցին նախքան ցուցանմուշները անհատական թանգարաններին վերադարձնելը նույն ցուցադրությունը կազմակերպել նաև Հնդկաստանում։ 1949 թվականին Ռաշտրապատի Բհավանում կազմակերպվեց հնդկական ցուցահանդեսը։ Այն մեծ հաջողություն ունեցավ և որոշվեց Հնդկաստանում ստեղծել մշտապես գործող ազգային թանգարան։ 1949 թվականի օգոստոսի 15-ին կայացավ Հնդկաստանի ազգային թանգարանի պաշտոնական բացումը և որոշվեց մինչև մշտական հաստատություն տեղափոխվելը թանգարանը թողնել Ռաշտրապատի Բհավանում։

Թանգարանի ներկայիս շենքի հիմնաքարը տեղադրել է հնդկական ազգային ազատագրական պայքարի առաջնորդ, Հնդկաստանի վարչապետ Ջավահարլալ Ներուն։ Թանգարանի շենքը պաշտոնապես բացվել է 1960 թվականի դեկտեմբերի 18-ին։ Թանգարանը կառավարվում և ֆինանսավորվում է Հնդկաստանի մշակույթի և տուրիզմի նախարարությունների կողմից[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «About us». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. «Delhi- 100 years as the Capital». The Hindu. 2011 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. «National Museum Institute of History of Art, Conservation and Museology, website». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. 4,0 4,1 «History of the National Museum». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Դելիի ազգային թանգարան» հոդվածին։