Նյու Դելիի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նյու Դելիի ազգային թանգարան
India national museum 01.jpg
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
ԵրկիրFlag of India.svg Հնդկաստան
ՏեղագրությունJanpath?
ՎայրՆյու Դելի
Հիմնադրված էօգոստոսի 15, 1949
Այցելուներ7 400 000
Կոորդինատներ: 28°36′42.52″ հս․ լ. 77°13′9.34″ ավ. ե. / 28.6118111° հս․. լ. 77.2192611° ավ. ե. / 28.6118111; 77.2192611
Կայքnationalmuseumindia.gov.in

Նյու Դելիի ազգային թանգարան (անգլ.՝ National Museum, New Delhi, հայտնի է նաև որպես Հնդկաստանի ազգային թանգարան), Հնդկաստանի ամենամեծ թանգարաններից մեկը: Հիմնադրվել է 1949 թվականին: Թանգարանի հավաքածուն ընդգրկում է նախապատմական ժամանակներից մինչև ժամանակակից արվեստի գործեր: Գործում է Հնդկաստանի մշակույթի նախարարության ենթակայության ներքո: Թանգարանը տեղակայված է Janpath և Maulana Azad ճանապարհների անկյունում[1]: Թանգարանի նախագիծը 1946 թվականին Հնդկաստանի կառավարության կողմից կազմել է Gwyer կոմիտեն: Թանգարանն ունի 5000 տարվա պատմություն ունեցող ավելի քան 200,000 և՛ հնդկական, և՛ օտարերկրյա արվեստի գործեր[2]: Թանգարանը փակ է երկուշաբթի օրերին:

Թանգարանի հարկի տակ է տեղակայված նաև Արվեստի պատմության, պահպանման և թանգարանային գործի ազգային թանգարան-ինստիտուտը, որը հիմնադրվել է 1983 թվականին, այժմ՝ Դիմեդ համալսարան (1989 թվականից), որտեղ կարելի է ստանալ արվեստի պատմության, պահպանման և թանգարանային գործի մագիստրոսի և դոկտորի աստիճաններ[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային թանգարանի ստեղծման պատմությունը կապված է 1947-1948 թվականների ձմռանը Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում հնդկական արվեստի նմուշների ցուցադրությամբ[4]: Ցուցահանդեսի վերջում ցուցահանդեսի համադրողները որոշեցին նախքան ցուցանմուշները անհատական թանգարաններին վերադարձնելը նույն ցուցադրությունը կազմակերպել նաև Հնդկաստանում: 1949 թվականին Ռաշտրապատի Բհավանում կազմակերպվեց հնդկական ցուցահանդեսը: Այն մեծ հաջողություն ունեցավ և որոշվեց Հնդկաստանում ստեղծել մշտապես գործող ազգային թանգարան: 1949 թվականի օգոստոսի 15-ին կայացավ Հնդկաստանի ազգային թանգարանի պաշտոնական բացումը և որոշվեց մինչև մշտական հաստատություն տեղափոխվելը թանգարանը թողնել Ռաշտրապատի Բհավանում:

Թանգարանի ներկայիս շենքի հիմնաքարը տեղադրել է հնդկական ազգային ազատագրական պայքարի առաջնորդ, Հնդկաստանի վարչապետ Ջավահարլալ Ներուն: Թանգարանի շենքը պաշտոնապես բացվել է 1960 թվականի դեկտեմբերի 18-ին: Թանգարանը կառավարվում և ֆինանսավորվում է Հնդկաստանի մշակույթի և տուրիզմի նախարարությունների կողմից[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]