Նյոտայմորի
Նյոտայմորի (ճապ.՝ 女体盛り «մատուցում կանացի մարմնի վրա»), կնոջ մերկ մարմնի վրա սուշի և ճապոնական խոհանոցի այլ ուտեստներ մատուցելու ճապոնական պրակտիկա[1]։ Նանտայմորին (ճապ.՝ 男体盛り «մատուցում տղամարդու մարմնի վրա»), նյոտայմորիի նման ուտելիքի մատուցումն է տղամարդու մարմնի վրա[2][3][4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ մերկ մարմնի վրա սնունդ մատուցելու պրակտիկան սկիզբ է առել Ճապոնիայի Էդոյի ժամանակաշրջանում՝ «վակամեզակե» ուտելիքի խաղով (わかめ酒), որի ժամանակ կանանց ամուր փակված ազդրերի և ցայլքի միջև ընկած եռանկյունից ձևավորված «բաժակից» սակե են խմել[5]։ 1960-ականներին Ճապոնիայի տնտեսական աճով պայմանավորված այս պրակտիկան զարգացել է Իսիկավա պրեֆեկտուրայում տաք աղբյուրների լոգանքի արդյունաբերության շնորհիվ, որտեղ նյոտայմորիի էրոտիկ բնույթը տաք աղբյուրների հանգստավայրերը օգտագործել են որպես գովազդային մարտավարություն՝ տղամարդկանց հաճախորդներին գրավելու համար[6][7][8]։ 1980-ականն թվականերին նյոտայմորիի պրակտիկան պակասել է, քանի որ դեպի Օնսեն ավելացել են ընտանեկան և մասնավոր ուղևորությունները։ Նյոտայմորին հետագայում ընդունվել է սննդի և սեքս-հաստատությունների կողմից որպես էկզոտիկ գրավչություն[9][10]։
Շեֆ-խոհարար Մայք Քինանը պնդում է, որ այս պրակտիկան ծագել է սամուրայների դարաշրջանում. գեյշաների հաստատություններում նոտայմորին ծառայել է խոշոր օգտագործվել է հաղթանակներից հետո[11]։ Հետո ավանդույթը տարածվել է Ճապոնիայի այլ պրեֆեկտուրաներ։ Նյոտայմորին ժողովրդականություն է վայելել յակուձաների շրջանում[12]։
Ներկայումս նյոտայմորիի ավանդույթը լայնորեն տարածվել է Ճապոնիայից դուրս և այժմ այն գործածվում է աշխարհի շատ երկրներում[5][13]։
Նոտայմորիի կիրառման մանրամասներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնական մշակույթում նյոտայմորին համարվում է արվեստի ձև[5][14]։ Ավանդական նյոտայմորիում կինը պետք է անշարժ պառկի ամբողջ ճաշի ընթացքում և չխոսի հյուրերի հետ։ Սուշին դրվում է նրա մարմնի վրա դրաված տերևների վրա, որպեսզի կանխվի մաշկի շփումը ձկան հետ։ Որպես կանոն, սնունդը դրվում է մարմնի հարթ հատվածների վրա, որտեղից այն չի գլորվի։ Մոդելների հետ խոսելը չի խրախուսվում։ Մոդելի վերաբերյալ ոչ պատշաճ ժեստերը կամ մեկնաբանությունները նույնպես անթույլատրելի են։ Այցելուներին թույլատրվում է սուշի վերցնել միայն փայտիկներով և արգելված է դիպչել կնոջ մարմնին։ Որոշ հաստատություններ թույլ են տալիս ռուլետներ ուտել անմիջապես մոդելի պտուկներից[5][15][16]։
Ճապոնական պրակտիկայում գեյշայի մարմինը լիովին մերկ է, բացառությամբ ավանդական կոշիկի և գլխի հարդարանքի։ Արևմտյան պրակտիկայում երբեմն ավելացնում է սեռական օրգանների ծածկույթ, ինչպիսին է սթրինգը[17]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատները կարծում են, որ նյոտայմորին դաժան, ստորացուցիչ, անկումային և կանացի մարմնի սեռականորոն առարկայացնող ավանդույթ է[18][19]։ Guardian-ի սյունակագիր Ջուլի Բինդերը գրել է, որ կինը, որին նա տեսել է Լոնդոնում կազմակերպված նյոտայմորիի ժամանակ, «նման էր դիակի, որը պառկած էր դիահերձարանում և սպասում էր դիահերձման»[1]։
Որոշ երկրներում նյոտայմորին արգելված է օրենքով[19]։ 2005 թվականին Չինաստանն արգելեց նյոտայմորին՝ ելնելով հանրային առողջության և բարոյական նկատառումներից[20][21]։ Հոնկոնգում նյոտայմորի միջոցառման կազմակերպիչները հանդիպել են հասարակական բացասական արձագանքի և մեղադրվել են սեքսիզմը արվեստով արդարացնելու մեջ[21]։
2010 թվականի հոկտեմբերի 21-ին Հարավաֆրիկյան Հանրապետության ձեռներեց Կենի Կունենեի ծննդյան խնջույքը քննադատության է ենթարկել Հարավաֆրիկյան արհմիությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Զվելինզիմա Վավին, ինչը հանգեցրել է քաղաքական սկանդալի[22][23][24]։ Աֆրիկյան ազգային կոնգրեսի կանանց լիգան դատապարտել է նյոտայմորին որպես հարձակում Հարավային Աֆրիկայի կանանց ֆիզիկական անձեռնմխելիությանը և արժանապատվությանը[25]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bindel, Julie (2010 թ․ փետրվարի 12). «'I am about to eat sushi off a naked woman's body'». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Danovich, Tove. «Is Naked Sushi All About the Nigiri or the Nudity?». Vice. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Nigeria, Guardian (2019 թ․ սեպտեմբերի 7). «Nyotaimori: The Japanese Art Of Eating Food Off A Naked Body». The Guardian Nigeria News - Nigeria and World News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ James, Lauren (2017 թ․ հոկտեմբերի 17). «Hong Kong 'naked sushi' event cancelled after online backlash». South China Morning Post.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 "Naked Sushi Makes Waves in Vancouver" Արխիվացված 2020-07-21 Wayback Machine, Inside Vancouver, 6 September 2014.
- ↑ «日本人が抱く、裸体への悲しき郷愁「女体盛り」の深すぎる歴史を探る!». R-18. 2015 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «【ニッポンの裏風俗】お手頃料金で遊べる温泉風俗». メンズサイゾー. 2012 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «日本人が抱く、裸体への悲しき郷愁「女体盛り」の深すぎる歴史を探る!». 日刊サイゾー. 2013 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «日本人が抱く、裸体への悲しき郷愁「女体盛り」の深すぎる歴史を探る!». R-18. 2015 թ․ մայիսի 16. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «【ニッポンの裏風俗】お手頃料金で遊べる温泉風俗». メンズサイゾー. 2012 թ․ ապրիլի 27. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Naked Sushi: Eat but don’t touch the plate» Archive copy Wayback Machine-ի միջոցով:, Vancouver Sun, 30 August 2014.
- ↑ Strong, Jeremy A Short Poetics of Cruel Food // Educated Tastes: Food, Drink, and Connoisseur Culture. — Lincoln: Կաղապար:Нп3, 2011. — С. 168—189. — ISBN 9780803219359
- ↑ Stainsby, Mia (2014 թ․ օգոստոսի 29). «Naked Sushi: eat but don't touch». Vancouver Sun.
- ↑ «Your Fantasy Of Eating Sushi Off A Naked Woman In Vancouver Is Now A Reality» Archive copy Wayback Machine-ի միջոցով:, SuperVancouver
- ↑ «Naked ambition: Diners pay $500 to eat sushi off NUDE MODELS at Florida restaurant» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Daily Mail, 6 August 2012.
- ↑ «Naked Sushi Now in Vancouver» Արխիվացված 2017-12-30 Wayback Machine, VanCity Buzz, 28 August 2014.
- ↑ «Your Fantasy Of Eating Sushi Off A Naked Woman In Vancouver Is Now A Reality». SuperVancouver. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Strong, Jeremy A Short Poetics of Cruel Food // Educated Tastes: Food, Drink, and Connoisseur Culture. — Lincoln: University of Nebraska Press, 2011. — С. 168—189. — ISBN 9780803219359
- ↑ 19,0 19,1 Vipers, Gareth (2010 թ․ հունիսի 1). «The world's weirdest dining experiences». The Independent. էջ 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Roberts, Christine (2012 թ․ օգոստոսի 5). «Nipples covered in wasabi? Sure! Florida patrons willing to drop at least $500 can have sushi served on prone body of nude model». New York Daily News. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 21,0 21,1 «Hong Kong 'naked sushi' event cancelled after online backlash». South China Morning Post (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Malema Eats Sushi With Kenny Արխիվացված 2011-02-04 Wayback Machine, Zalebs
- ↑ Vavi’s Sushi War Hots Up Արխիվացված 2011-02-07 Wayback Machine, The Sowetan, 29 October 2010
- ↑ COSATU Deputy Lashes Kunene Արխիվացված 2016-03-06 Wayback Machine, The Sowetan, 1 November 2010
- ↑ A chat with 'Sushi King' Archive copy Wayback Machine-ի միջոցով:, Tonight, 6 February 2011