Նկարիչների կանադական խումբ
Նկարիչների կանադական խումբ (անգլ.՝ Canadian Group of Painters (CGP)), Կանադայի ամբողջ տարածքից 28 նկարիչներից կազմված կոլեկտիվ, որը որպես խումբ ձևավորվել է 1933 թվականին։
Ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարիչների կանադական խումբը հաջորդել է «Յոթնյակի խմբին», որոնց Կանադայի ամայի վայրերի նկարներն ուժեղ ազդեցություն են թողել Կանադայի արվեստի վրա[1]։ 1930-ականների սկզբին «Յոթնյակի խումբը» հակասություններ առաջացրեց, քանի որ շատերը կարծում էին, որ Կանադայի ազգային պատկերասրահը նախընտրելիություն է ցուցաբերում նրանց գործերի նկատմամբ[2], և նրանք միակ կանադացի նկարիչներն էին, որոնք համաշխարհային ճանաչում ունեին։ Պատկերասրահի պոտենցիալ կողմնապահությունն ու ժամանակակից արվեստագետների արտաքսումը հանգեցրեց 1933 թվականի փետրվարին Նկարիչների կանադական խմբի ձևավորմանը[3]։
Խումբը բաղկացած էր 28 տարբեր անգլախոս նկարիչներից Կանադայի ամբողջ տարածքից, և նրանց առաջին նախագահը դարձավ Լորեն Հարիսը[4]։ Նոր ձևավորված խմբում ընդգրկվեցին նաև Յոթնյակի խմբի նկարիչներից, այդ թվում՝ Ալֆրեդ Կասսոնը, Արթուր Լիսմերը, Ալեքսանդր Յանգ Ջեքսոնը, Ֆրեդերիկ Ուորլին, Ֆրանկլին Քարմայքլը։
Թեև խումբը երբեք չստեղծեց մանիֆեստ, նրանք ապրում և աշխատում էին երկու նպատակի համար` նպաստել կանադացի արվեստագետների միջև սերտ համագործակցությանը, խթանել և զարգացնել կանադական գեղարվեստական արտահայտչականությունը[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբի «ազգայնական արվեստի» առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթի քաղաքում 1933 թվականի նոյեմբերին։ «Հայնց» արվեստի սրահում նրանք ցուցադրեցին 57 աշխատանք, որը նրանց աշխատանքները ցուցադրելու համար միջազգային վայր էր։ Այնուամենայնիվ, առավել ճանաչման և մամուլի ուշադրության արժանացան «Յոթնյակի խմբի» աշխատանքները։ Կանադայում ՆԿԽ առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1933 թվականի նոյեմբերին։ Ցուցահանդեսը ավելի քիչ սահմանափակ էր ոճով և ներկայացնում էր ստեղծագործությունների լայն շրջանակ, որոնք Կանադայի բնանկարի ոճից դուրս էին։
Նրանց հաջորդ ցուցահանդեսը տեղի է ունեցել 1936 թվականի հունվարին Տորոնտոյի արվեստի պատկերասրահում։ Զգալի ուշացումը պատճառ դարձավ խմբի անդամների միջև առկա տարբեր սկանդալները, այդ թվում, Լորենս Հարիսի և Բես Լարկին Հուսսերի կապը՝ նկարչի և ՆԿԽ-ի քարտուղար Ֆրեդ Հուսսերի կինը։ Հարրիսը հրաժարվեց նախագահությունից և Ալեքսանդր Յանգ Ջեքսոնը 1936 թվականին փոխնախագահներ Արթուր Լիսմերի և Պրուդանս Հյուարդի հետ ղեկավարեց խումբը։ Նոր ղեկավարության ներքո խումբը մի շարք ցուցահանդեսներ անցկացրեց։
Նկարիչների արևելյան խումբը ստեղծվել է 1938 թվականին Մոնրեալում, Քվեբեկ` Նկարիչների կանադական խմբին դիմակայելու համար։
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես ակտիվ նկարիչներ և խումբ, նրանք երկար տարիներ շարունակ շարունակում էին ստեղծել և ազդել կանադական արվեստի վրա։ Նկարիչների կանադական խումբը կազմակերպել է «Բիվեր Հոլլ» խմբի աշխատանքների ցուցահանդեսները։ Ջերի Տոնդինոն ընտրվեց Կանադայի նկարիչների խմբի մեջ։ Վալտեր Յարվուդը, որը Նկարիչների կանադական խմբի անդամ էր, նաև «Նկարիչներ տասնմեկ» (P11) հիմնադիր անդամ էր։
Անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականի հիմնադիր անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
Ընտրյալ խմբային ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1953 թ. Օնտարիոյի պատկերասրահ
- 1951 թ. Մոնրեալի գեղարվեստի թանգարան
- 1940 թ. Մոնրեալի արվեստի ասոցիացիա
- 1939 թ. Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդես
- 1938 թ. Կանադայի ազգային պատկերասրահ
- 1937 թ. Օնտարիոյի պատկերասրահ
- 1936 թ. Օնտարիոյի պատկերասրահ
- 1933 թ. «Հայնց» արվեստի սրահ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ C., Hill, Charles; http://www.gallery.ca, National Gallery of Canada - (1975). «Formation of the Canadian Group of Painters - Canadian Paintings in the Thirties». cybermuse.gallery.ca. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)|last2=
- ↑ «Formation of the Canadian Group of Painters». Canadian Painting in the Thirties. National Gallery of Canada. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Lerner, Loren R.; Williamson, Mary F. (1991). Art and Architecture in Canada: A Bibliography and Guide to the Literature (անգլերեն). University of Toronto Press. ISBN 9780802058560.
- ↑ 4,0 4,1 Boutilier, Alicia (2013). A Vital Force: The Canadian Group of Painters. Kingston, Oshawa, Ontario: Agnes Etherington Art Centre, Robert McLaughlin Gallery. ISBN 978-1-55339-264-4.