Նինա Վելեխովա
Նինա Վելեխովա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1918 |
Ծննդավայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Վախճանվել է | հունիսի 12, 2007 (88 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | թատերական քննադատ, գրող, analyst և թատերագետ |
Քաղաքացիություն | Խորհրդային Ռուսաստան, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Վելեխովա Նինա Ալեքսանդրովնա (ծնյալ՝ Կանենբերգ դեկտեմբերի 10, 1918, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - հունիսի 12, 2007, Մոսկվա, Ռուսաստան), ռուս գրող-քննադատ, Սովետական միության և նրանից հետո 50-90 -ական թվականների՝ թատրոնի հայտնի վերլուծաբան։ Ռուսաստանի Դաշնության թատերական գործիչների միության (1951) և ԽՍՀՄ Գրողների միության (1964) անդամ[1]։ Վսևոլոդ Մեյերխոլդին և նրա ռեժիսորական դպրոցին նվիրված մի շարք գրքերի հեղինակ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մոսկվայում։ Նրա հայրը ծնունդով գերմանացի Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Կանենբերգն էր, ով Ռուսաստանի նավթաարդյունահանող Ս․Գ․ Լիանոզովի իրավաբանական խորհրդատուն էր և հիմնական բնակություն էր հաստատել Մոսկվայում նախորդ դարի սկզբներին։ Մեծ ահաբեկչության տարիներին Նինան կորցրեց է իր սիրելի եղբորը [1] Արխիվացված 2011-01-31 Wayback Machine։ Պատերազմի ընթացքում, իր կյանքի գնով փրկել է հորը, ով վտանգված էր իր էթնիկ ծագման համար։ Թաքցնելով հորը, նա ներկայացավ հարցաքնման և հրաժարվեց հայտնել նրա կեցության վայրը։ Այդ դժվարին ժամանակներում նրան չլքեց իր կուրսընկեր Յուլի Շուբը, ում հորն արդեն իսկ գնդակահարել էին։ Երկար ժամանակ պահակախումբը հսկեց Սպիրիդոնովկ 16 հասցեում գտնվող նրանց կացարանը և արդյունքի չհասնելով դադարեցվեց հետապնդումը։
Թատրոնի նկատմամբ սերն արթնացել է դեռևս մանուկ հասակում։ Վելեխովայի մայրն աշխատում էր այժմյան՝ Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնում։ Լև Պոտեմկինը, Գեորգի Դեբրիեն, Վալենտին Կոլեսաևը, մարինա Զորինան, Նինա Սիտինան և թատրոնի այլ գործիչներ մեծ ազդեցություն ունեցան նրա մասնագիտական կողմնորոշման վրա։ Պատանի հանդիսատեսի թատրոնից բացի նա սիրում էր հաճախել նաև Վախթանգովսկի թատրոն, որտեղ նրա սիրելի դերասանական զույգը՝ Դմիտրի Դորլիակը և Վալենտինա Վագրինան, ներկայացնում էին Բալզակի «Մարդկային կատակերգություն» ներկայացումը։
Մասնագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1944 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը[1]. Աշակերտել է Բ․Վ․ Ալպերսի մոտ։ 1945 թվականից զբաղվել է գրականագետի կարիերայով և գրեթե կես դար ստեղծել է պարբերականներ։ Հայտնի ամսագրերում և լրագրերում տպագրված նրա սուր, պոլեմիկ հոդվածներն ու ակնարկները մասնագետների և ընթերցողների շրջանակներում բուռն քննարկումների առիթ էին հանդիսանում։ Ոմանք կիսում էին ռեժիսոր Անատոլի Էֆրոսի մասին հնչեցրած նրա քննադատական կարծիքը, մնացածները՝ ոչ։ Մարդ, ում համար անկախությունը համոզմունք էր, երբևէ չի հարել «աջ» կամ «ձախ» խմբավորումներին։ Այդ տարիներին, որն այսօր պարադոքսալ է թվում, «աջերը» կոչվում էին հավատարիմ իշխանություններ, կոմունիստական ուղղափառություն, իսկ «ձախերը» կոչվում էին լիբերալ ճակատայիններ։
Իրականում, նա առաջինն էր հայրենական թատրոնի ուսումնասիրություններում, որը վերլուծեց ռեժիսորական լեզուն որպես այդպիսին ՝ այդպիսով կատարելով «Օխլոպկովսկու ներկայացման պատկերը» (1947) աշխատության մեջ, այնուհետև զարգացրեց այն շատ հոդվածներում և գրքերում։
նրա՝ «Մեյերհոլդի հետ խոսելիս» հիմնարար աշխատությունը (1969) ռեժիսորի բարի անվան վերականգնման առաջին փորձն էր` հասկանալու նրա նորարարական ներդրումը թատերական արվեստում։ Հետագայում, Մեյերհոլդի անունը կարմիր գծի նման անցավ նրա ողջ ստեղծագործական կյանքով։ Նրա թատերական աշխատություններից երեքը նվիրվել են Մեյերհոլդի աշակերտներից՝ Նիկոլայ Օխլոպկովին, Բորիս Ռավենսկուն և Վալենտին Պլուչեկին։
Սովետական շատ դերասաններ պարտական են Նինա Վելեխովային՝ իրենց գրական վառ կերպարների շնորհիվ։ Դրանց թվին են պատկանում՝ Եվգենի Սամոյլովի- Համլետ, Ռուբեն Սիմոնովի- Սիրանո դե Բերժերակ, Միխայիլ Ուլյանովի- Ռիչարդ III, Գենադի Բորտնիկով- Սմերդյակով Հանս Շնիրի- Ծաղրածուի աչքերով, Անդրեյ Միրոնովի- Ֆիգարո, Խլեստակով և մի շարք այլ հաջողված դերեր։
Վելեխովան մեծ դեր ունի դրամատուրգիայում, վերլուծելով այն որպես գրականության ինքնուրույն ճյուղ, այնուամենայնիվ, միշտ դիտարկելով պիեսները թատերական գործընթացի համատեքստի մաս։ Նրա «Серебряные трубы» գիրքը բացառապես դրամատուրգիական աշխատություն է։
Նրա մասնագիտական հետաքրքրությունների և նախասիրությունների շրջանակը շատ լայն էր։ Նինա Վելեխովան գրել է նաև էստրադայի և կրկեսային արվեստի մասին։
Ն․Ա․ Վելեխովան թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա ամուսինն ու դաշնակիցը, ում հետ ծանոթացել էր դեռևս Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում, նույնպես հանդիսանում էր իր ժամանակների թատերական գործիչ, ՌԽՖՍՀ վաստակավոր գործիչ, Տեատր ամսագրի գլխավոր խմբագիր՝ Յուլի Շուբն էր։
Ն․ Ա․ Վելեխովայի և Յ․ Գ․ Շուբայի որդին ռուս լրագրող Լեոնիդ Վելեխովն է։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոճային քննարկումներում 1963
- Օխլոպկովն ու փողոցային թատրոնը 1970
- Երբ բացվում է վարագույրը 1975
- Մոսկվա․ Թատրոններ 1979
- Դերասաններ 1980
- Արծաթե շեփորներ։ Սովետական դրմանա երեկ և այսօր 1983
- Մի կյանք կամ ռեժիսոր Բորիս Ռավենսկու պատմությունը 1990
- Վալենտին Պլուչեկը և կատակերգուների ձախողումը հաղթանակի գագաթնակետին 1999
Հոդվածներ և ակնարկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեյերհոլդի հետ խոսելիս 1969 թ.
- Օխլոպկովսկու ներկայացման պատկերը 1954, № 6
- Բոլո՞ր ճանապարհներն են հայտնի 1957, № 4
- Ո՞վ է ձեզնից բարձրահասակը 1967, № 5
- Անհետացող տարածք Մոլդովա, 1973, 2 հունիս
- Դրաման ՝ որպես արվեստի կառույց
- Մարդը և աշխարհը Յոհան Դրուցեի պիեսներում
- Փոթորիկ
- Զգացմունքների վերահսկում 1972, 16 փետրվար
- Կատարողական քննություն 1973, 4 հուլիս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.russkoekino.ru/theatre/theatre-0044.shtml
- Книги Н. А. Велеховой на сайте ozon.ru
- webirbis.aonb.ru(չաշխատող հղում)
- http://amironov.ru/?chrazdel=5&chmenu=17&r=press&idsource=2029
- http://amironov.ru/?chrazdel=5&chmenu=17&r=press&idsource=2032
- http://amironov.ru/?chrazdel=5&chmenu=17&r=press&idsource=2028
- http://amironov.ru/?chrazdel=5&chmenu=17&r=press&idsource=2034
- http://amironov.ru/?chrazdel=5&chmenu=17&r=press&idsource=2033
- http://amironov.ru/?chrazdel=5&chmenu=17&r=press&idsource=2031
- http://olga-yakovleva.ru/?chrazdel=5&chmenu=18&r=recenz&idsource=150
|
- Դեկտեմբերի 10 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հունիսի 12 մահեր
- 2007 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Ռուս քննադատներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ