Jump to content

Նիկոլաևյան հրապարակ (Կազան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլաևյան հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎախիտովսկի շրջան
Անվանվել էՆիկոլայ I

Նիկոլաևյան հրապարակ (թաթ.՝ Николай мəйданы, նախկինում՝ Կուզնեչնայա), նախկին հրապարակ Կազանի պատմական կենտրոնում (այժմ`Վախիտովսկի շրջան)։

Հրապարակը գտնվել է համալսարանական բլրի, Առաջին թատերական փողոցի (1899 թվականից`Պուշկինի փողոց), Դերժավինի այգու (այժմ՝ Ազատության հրապարակի վրա գտնվող Թաթարստանի Մուսա Ջալիլի անվան օպերայի և բալետի թատրոնի կողմից զբաղեցված տարածք) և Պոչտամտսկայա փողոցի (1893 թվականից` Լոբաչևսկու փողոց) միջև՝ Սև լճի դիմացի այգում[1]։

18-րդ դարի վերջում այստեղ էր գտնվում Կուզնեչնայա հրապարակը, որի կենտրոնում կար մի լճակ, որի շուրջը դարբիններ էին և այլ արդյունաբերական շենքեր։ 1842 թվականի հրդեհից հետո բոլոր շենքերի մնացորդները քանդվեցին, լիճը լցվեց, տարածքը հարթեցվեց և ստեղծվեց հրապարակ, որը կոչվեց ռուս կայսր Նիկոլայ I-ի անունով։

Սկզբում հրապարակը նախատեսված էր առևտրի համար, կային բազմաթիվ խանութներ, զվարճանքի վայրեր տեղաբնակների համար, այդ թվում Յակով Մամոնովի «Ոգեհմայության և մոգության թատրոն» տիկնիկային տաղավարը։

1890 թվականին Կազանում կայանալիք համառուսաստանյան գիտա-արդյունաբերական ցուցահանդեսի համար հրապարակում կառուցվեցին շենքեր քաղաքի ճարտարապետ Գ. Ռուշի նախագծերով։

4 ամիս տևող ցուցադրությունից հետո շենքերը ապամոնտաժվեցին, իսկ 1891 թվականին հրապարակի փոխարեն ստեղծվեց այգի։ 1894 թվականին Կազանի ջրամատակարարման ընկերության կողմից կառուցվեց բնօրինակ ցայտաղբյուր։ Խորհրդային տարիներին Նիկոլաևյան այգին վերանվանվեց Լենինսկի (այժմ` Համալսարանական)։

Հրապարակից մնացել է Համալսարանական այգու սկբում գտնվող մի փոքր տարածք Պուշկինի, Գալակտիոնովի և Նուժին փողոցների խաչմերուկում, որտեղ 1978 թվականին կառուցվել է Բուտլերովի նստած հուշարձանը, 2003 թվականին կառուցված «Կոլիզեում» (նախկինում`« Թամերլան», առօրյա գործածությունում՝ «Կնոպկա») առևտրի և զվարճանքի կենտրոնը և Կազանի կոնսերվատորիայի շենքերը։ Կիրակի օրվա առաջին կեսին հրապարակում հավաքվում են քաղաքի դրամագետները։


Նախկին Նիկոլաևյան հրապարակի հարթակը Պուշկինի փողոցի վրա գտնվող ներկայիս Համալսարանական (Լենինսկի) այգու սկզբում
Նախկին Նիկոլաևյան հրապարակի հարթակը Պուշկինի փողոցի վրա գտնվող ներկայիս Համալսարանական (Լենինսկի) այգու սկզբում


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Google, Николаевская площадь Казань тат Николай мəйданы Николаевская площадь-сад в конце XIX века Общая информацияКазаньТатарстан Россия Страна Россия Город Казань Район Вахитовский на OpenStreetMap на Яндекс Картах на Картах. «Николаевская площадь (Казань) - это... Что такое Николаевская площадь (Казань)?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]