Դերասանական գործունեությունն սկսել է դրամատիկ թատրոնում (1895), 1896 թվականից ելույթ է ունեցել էստրադայում, 1904 թվականից խաղացել Կիևի, Սարատովի, Օդեսայի, Մոսկվայի «Էրմիտաժ», «Ազատ թատրոն» (1913-1914 թվականներին, ղեկ․ Կ․ Ա․ Մարշանիշվիլի), Պետերբուրգի «Բուֆ» և այլ օպերետային թատրոններում։
Դերերից են՝ Ֆիլիպ թագավոր (Շիլլերի «Դոն Կարլոս), Եգոր Բուլչով, Մորուքավոր զինվոր (Մ․ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», «Դոստիգաևը և ուրիշները»), կատակերգական դերերից՝ Տրուֆալդինո (Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան») և այլն։ Նկարահանվել է կինոյում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 700)։