Ավարտել է Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրի լիցեյը (1854 թ.)։ Ալեքսանդրովսկում (այժմ՝ Զապորոժիե քաղաք) աշխատել է որպես գավառական ուսումնարանների խորհրդի նախագահ։ Նպաստել է զեմստվոյական տարրական դպրոցների զարգացմանը, պրոպագանդել ստեղծելու կրկնողական կիրակնօրյա դպրոցներ։ Հանդես է եկել մայրենի լեզվով համընդհանուր պարտադիր տարրական կրթություն մտցնելու առաջարկով։
Կորֆիի «Մեր բարեկամը» (1871 թ.) ընթերցանության գիրքը լայն տարածում է գտել տարրական դպրոցներում։ Առաջադիմական գործունեության համար հետապնդվել է ցարական կառավարության կողմից, թողել հայրենիքը (1872 թ.) և բնակություն հաստատել Ժնևում։ Վերադարձել է Ռուսաստան1880 թ.։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 664)։