Jump to content

Նիկոլայ Կորֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Կորֆ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 2 (14), 1834[1] կամ հուլիսի 14, 1834(1834-07-14)[1]
ԾննդավայրԽարկով, Sloboda Ukraine Governorate, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էնոյեմբերի 13 (25), 1883[1] (49 տարեկան) կամ նոյեմբերի 25, 1883(1883-11-25)[1] (49 տարեկան)
Մահվան վայրԽարկով, Ռուսական կայսրություն[2]
ԿրթությունԱլեքսանդրովյան լիցեյ
Մասնագիտությունմանկավարժ
Ծնողներհայր՝ Ալեքսանդր Կորֆ
ԵրեխաներQ116752649?
 Nikolay Alexandrovich Korff Վիքիպահեստում

Նիկոլայ Ալեքսանդրի Կորֆ (հուլիսի 2 (14), 1834[1] կամ հուլիսի 14, 1834(1834-07-14)[1], Խարկով, Sloboda Ukraine Governorate, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 13 (25), 1883[1] կամ նոյեմբերի 25, 1883(1883-11-25)[1], Խարկով, Ռուսական կայսրություն[2]), ռուս մանկավարժ և մեթոդիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրի լիցեյը (1854 թ.)։ Ալեքսանդրովսկում (այժմ՝ Զապորոժիե քաղաք) աշխատել է որպես գավառական ուսումնարանների խորհրդի նախագահ։ Նպաստել է զեմստվոյական տարրական դպրոցների զարգացմանը, պրոպագանդել ստեղծելու կրկնողական կիրակնօրյա դպրոցներ։ Հանդես է եկել մայրենի լեզվով համընդհանուր պարտադիր տարրական կրթություն մտցնելու առաջարկով։

Կորֆիի «Մեր բարեկամը» (1871 թ.) ընթերցանության գիրքը լայն տարածում է գտել տարրական դպրոցներում։ Առաջադիմական գործունեության համար հետապնդվել է ցարական կառավարության կողմից, թողել հայրենիքը (1872 թ.) և բնակություն հաստատել Ժնևում։ Վերադարձել է Ռուսաստան 1880 թ.։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Корф Николай Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կորֆ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 664