Նիկոլա-Ժոզեֆ Կյունյո (ֆր.՝ Nicolas-Joseph Cugnot, սեպտեմբերի 25, 1725(1725-09-25)[1][2][3], Վուա Վակոն - հոկտեմբերի 2, 1804(1804-10-02)[1], Փարիզ), ֆրանսիացիգյուտարար։ Նա հայտնի դարձավ ստեղծելով առաջին ինքնագնաց տրանսպորտային միջոցը՝ ավտոմոբիլը։ Այս պնդումը վիճարկվում է որոշ ուսումնասիրողների կողմից[4], որոնք պնդում են, որ Կյունյոյից շատ ավելի վաղ՝ 1672 թվականին[5], Չինաստանումճիզվիտական առաքելության անդամ Ֆերդինանդ Վերբիստն է ստեղծել առաջին ավտոմեքենան (Կանսի կայսեր համար՝ իբրև խաղալիք), սակայն այն շատ փոքր էր վարորդ և ուղևորներ տեղավորելու համար (ընդամենն ուներ 65 սանտիմետր երկարություն)։
↑Setright, L. J. K. (2004). Drive On!: A Social History of the Motor Car. Granta Books. ISBN 1-86207-698-7
↑Hardenberg, H. (1995). «The Oldest Precursor of the Automobile — Ferdinand Verbiest’s Steam Turbine-Powered Vehicle Model». Society of Automotive Engineers. ISBN 1-56091-652-4