Նիկիտա Չանդակ
Նիկիտա Չանդակ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1995 (28 տարեկան) |
Ծննդավայր | Urlabari Municipality, Morang District, Kosi Zone, Արևելյան շրջան (Նեպալ), Նեպալ |
Քաղաքացիություն | Նեպալ |
Մասնագիտություն | գեղեցկության մրցույթի մասնակից |
Nikita Chandak Վիքիպահեստում |
Նիկիտա Չանդակ (նեպալ.՝ निकिता चाण्डक्,սեպտեմբերի 5, 1995, Urlabari Municipality, Morang District, Kosi Zone, Արևելյան շրջան (Նեպալ), Նեպալ), նեպալցի մոդել, գեղեցկության մրցույթի տիտղոսակիր։ Նվաճել է «Միս Նեպալ 2017» տիտղոսը[1][2][3]։ Նիկիտան նվաճել է նաև «Միս հայտնի ընտրություն» և «Միս ինքնավստահ» մրցանակները[4][5]։ Ներկայացրել է Նեպալը Չինաստանի Սանյա քաղաքում անցկացվող «Միս աշխարհ 2017» մրցույթի ընթացքում։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկիտա Չանդակը բնիկ Ուրլաբարցի է։ Նա ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 5-ին Անիլ և Սուշմա Չանդակների ընտանիքում։ Պատկանում է Մարվարի ցեղին և կրում է վերջինիս մշակույթը և ավանդույթները։ Վաղ տարիքում եղել է ինտրովերտ։ Դպրոցական տարիներին ցուցաբերել է լավ վարքագիծ, հետևել բոլոր կանոններին, ինչի արդյունքում դարձել է իր ուսուցչի ամենասիրելի աշակերտը։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չանդակը ավարտել է Պաշուպատի միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Գոթանի LK Singhania կրթական կենտրոնի ավագ դպրոցը։ Չանդակը սովորում է նաև Հնդկաստանի JD նորարական տեխնոլոգիաների ինստիտուտի նորարակական հաղորդակցության բաժնում[6]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Միս Նեպալ 2016 մրցանակակիր Աշմի Շրեսթան իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Չանդակը գերազանցել է իր երևակայությունը, երբ հանդես է եկել TGIF նորաձևության շաբաթում[6]։
Տոնահանդես
Չանդակն իր առաջին տիտղոսը նվաճել է 20 տարեկանում, երբ 2017 թվականին հաղթել է «Միսս Նեպալ 2017» մրցույթում։ «Միս աշխարհ 2017»-ում նա առաջին Միս Նեպալն էր, ով տեղ գտավ Top Model մրցույթում՝ ընդգրկվելով լավագույն 30 մոդելների ցանկում։ Եղել է մուլտիմեդիա մրցանակի 2-րդ մրցանակակիր։ Ընդգրկվել է «Ժողովրդի ընտրություն» մրցանակաբաշխության տասնյակում։ Իր նախաձեռնած «Նպատակային գեղեցկություն» նախագծում ընդգրկվել է լավագույն 20-յակի մեջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Nikita Chandak Biography». Lumbini Media.
- ↑ «Nikita Chandak Crowned Miss Nepal 2017». The Kathmandu Post. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
- ↑ https://thehimalayantimes.com/entertainment/nikita-chandak-crowned-miss-nepal-2017/
- ↑ "निकिता चन्दक भइन मिस नेपाल वर्ल्ड २०१७" SancharNepal.com. Retrieved 3 June 2017.
- ↑ «Nikita Chandak Biography». BioFamous.
- ↑ 6,0 6,1 «Nikita Chandak Biography- Miss Nepal World 2017». www.inheadline.com. 2017 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
Պարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող՝ Ասմի Շրեցա () |
Միս Նեպալ Միս աշխարհ 2017 |
Հաջորդող՝ Շրինխալա Խատիվադա |