Նիկիտա Չանդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկիտա Չանդակ
निकिता चन्दक.jpg
Ծնվել էսեպտեմբերի 5, 1995(1995-09-05) (24 տարեկան)
ԾննդավայրUrlabari, Morang District, Kosi Zone, Eastern Development Region, Նեպալ
ՔաղաքացիությունFlag of Nepal.svg Նեպալ
Մասնագիտությունգեղեցկության մրցույթի մասնակից

Նիկիտա Չանդակ (նեպալ.՝ निकिता चाण्डक्,սեպտեմբերի 5, 1995(1995-09-05), Urlabari, Morang District, Kosi Zone, Eastern Development Region, Նեպալ), նեպալցի մոդել, գեղեցկության մրցույթի տիտղոսակիր: Նվաճել է «Միս Նեպալ 2017» տիտղոսը[1][2][3]: Նիկիտան նվաճել է նաև «Միս հայտնի ընտրություն» և «Միս ինքնավստահ» մրցանակները[4][5]: Ներկայացրել է Նեպալը Չինաստանի Սանյա քաղաքում անցկացվող «Միս աշխարհ 2017» մրցույթի ընթացքում:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկիտա Չանդակը բնիկ Ուրլաբարցի է: Նա ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 5-ին Անիլ և Սուշմա Չանդակների ընտանիքում: Պատկանում է Մարվարի ցեղին և կրում է վերջինիս մշակույթը և ավանդույթները: Վաղ տարիքում եղել է ինտրովերտ: Դպրոցական տարիներին ցուցաբերել է լավ վարքագիծ, հետևել բոլոր կանոններին, ինչի արդյունքում դարձել է իր ուսուցչի ամենասիրելի աշակերտը:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանդակը ավարտել է Պաշուպատի միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Գոթանի LK Singhania կրթական կենտրոնի ավագ դպրոցը: Չանդակը սովորում է նաև Հնդկաստանի JD նորարական տեխնոլոգիաների ինստիտուտի նորարակական հաղորդակցության բաժնում[6]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միս Նեպալ 2016 մրցանակակիր Աշմի Շրեսթան իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Չանդակը գերազանցել է իր երևակայությունը, երբ հանդես է եկել TGIF նորաձևության շաբաթում[6]:

Տոնահանդես

Չանդակն իր առաջին տիտղոսը նվաճել է 20 տարեկանում, երբ 2017 թվականին հաղթել է «Միսս Նեպալ 2017» մրցույթում: «Միս աշխարհ 2017»-ում նա առաջին Միս Նեպալն էր, ով տեղ գտավ Top Model մրցույթում՝ ընդգրկվելով լավագույն 30 մոդելների ցանկում: Եղել է մուլտիմեդիա մրցանակի 2-րդ մրցանակակիր: Ընդգրկվել է «Ժողովրդի ընտրություն» մրցանակաբաշխության տասնյակում: Իր նախաձեռնած «Նպատակային գեղեցկություն» նախագծում ընդգրկվել է լավագույն 20-յակի մեջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող՝
Ասմի Շրեցա
(Նեպալ)
Միս Նեպալ Միս աշխարհ
2017
Հաջորդող՝
Շրինխալա Խատիվադա