Jump to content

Նիզիա Ֆլորեստա ազգային անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիզիա Ֆլորեստա ազգային անտառ
Floresta Nacional de Nísia Floresta
Տեսակազգային անտառ
Կազմված էԱնտլանտյան անտառ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՌիու Գրանդի դու Նորտի
Հիմնվել էսեպտեմբերի 27, 2001
Մակերես1,69 կմ² և 169 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Նիզիա Ֆլորեստա ազգային անտառը գտնվում է Բրազիլիաում
Նիզիա Ֆլորեստա ազգային անտառ

Նիզիա Ֆլորեստա ազգային անտառ (պորտ.՝ Floresta Nacional de Nísia Floresta), ազգային անտառ Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Նորտի նահանգում։

Տեղագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիզիա Ֆլորեստա ազգային անտառը գտնվում է Ռիու Գրանդի դու Նորտի նահանգի Նիզիա Ֆլորեստա մունիցիպալիտետում[1]։ Ունի 168.84 հա տարածք[2]։ Անտառը նահանգի առափնյա հարթավայրում է՝ ծովի մակարդակից 80 մետր բարձրության վրա։ Այն Տրայիրի գետի ավազանում է։ Ներառում է երկու 0.7 և 7.1 հա սեզոնային լճեր ու 20.8 հա մշտական լճի մի մասը։ Ջերմաստիճանը տատանվում է 21-ից մինչև 30 °C, իսկ միջինը` 26 °C է։ Տարեկան տեղումների քանակը 1455 մմ է[1]։ Շրջանն ունի չորային եղանակ՝ սեպտեմբերից մինչև փետրվար, իսկ անձրևային՝ մարտից մինչև օգոստոս[3]։

Նիզիա Ֆլորեստա ազգային անտառը Ատլանտյան անտառ բիոմում է[2]։ Բնիկ Ատլանտյան անտառի բուսականությունը ընդգրկում է անտառի 60%-ը և փորձարարական տարածքը՝ տարբեր տեսակի պտղատու ծառերով, որն էլ կազմում է 40%։ Փորձարարական նպատակներով օգտագործվող տարածքը մինչև 1970-ականների վերջը գտնվել է հայրենի անտառի վերականգնման համեմատաբար առաջադեմ փուլում։ Dinoponera quadriceps մրջյունը էնդեմիկ է, աշխարհի ամենամեծ մրջյուններից մեկը՝ մոտավորապես 3 սմ։ Այս մրջյունը չի հայտնաբերվում մարդկային գործունեություններից խաթարված տարածքներում, ուստի պահպանված միջավայրի լավ ինդիկատոր է[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիզիա Ֆլորեստա ազգային անտառը ստեղծվել է 2001 թվականի սեպտեմբերի 27-ի հրամանագրով և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է՝ աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա[1]։ Խորհրդատվական խորհուրդը նշանակվել է 2008 թվականի հոկտեմբերի 22-ին։ Անտառի կառավարման ծրագիրը հաստատվել է 2012 թվականի սեպտեմբերի 10-ին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 [1]
  2. 2,0 2,1 2,2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. 3,0 3,1 [2]