Նիա
Նեյթ Ռիվեր | |
---|---|
Տեսակ | գեղարվեստական անձ, մանգայի կերպար և անիմեի կերպար |
Հեղինակ | Ցուգումի Օբա և Թաքեշի Օբատա |
Առաջին հիշատակում |
|
Ներկայացված է | «Մահվան տետրը» |
Սեռ | արական |
Տարիք |
|
Մականուն | Նիա |
Կոչում |
|
Մասնագիտություն | դետեկտիվ |
Դերը կատարել են | Նորիկո Հիդակա |
Նիա (անգլ.՝ Near), իրական անունը՝ Նեյթ Ռիվեր (անգլ.՝ Nate River), «Մահվան տետրը» անիմեի և մանգայի գլխավոր հերոսներից մեկը։ Էլի տեղը զբաղեցնելու թեկնածուներից մեկը, հետագայում դարձել է նրա ժառանգը։ Հետաքննության մասին մտածելիս տարբեր մանկական խաղեր է խաղում[1]։
Բնավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիան, հավանաբար, Էլին հոգեպես ամենամոտ հերոսներից է։ Ինչպես Էլը, նա էքսցենտրիկ, պարփակված և անտարբեր է։ Միանշանակ, Էլը նրա համար հեղինակություն էր, սակայն, դետեկտիվի մահվան լուրից հետո, Նիան նշել է, որ «Էլը պարտվել է, քանի որ չի կարողացել ճիշտ խաղալ»։ Ի տարբերություն Մելլոյի, ունի հանգիստ և հավասարակշռված բնավորություն։ Հաճախ մանկական խաղեր է խաղում, ինչպես նաև անընդհատ սեփական մազերն է քաշում և գետնին է նստում։ Երկրորդ եթերաշրջանի առաջին մասում հաճախ Լեգոյի աղյուսներով էր խաղում, իսկ վերջում՝ մարիոնետների, որպես իր թշնամիների կերպարանք։ Երբեմն օգտագործում է տարո քարտեր՝ քարտե տներ պատրաստելու համար։ Այլ մարդկանց հետ նրա շփումը նվազագույն է։ Թվում է, թե մանկատանը չկար մեկը, որին նա կարող էր ընկեր անվանել։
Նիա և Մելլո
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլը մահացավ՝ առանց ժառանգ նշանակելու։ Մելլոն և Նիան հավասարապես հանճար են, սակայն ունեին բոլորովին տարբեր բնավորություններ՝ Մելլոյին նյարդայնացնում է Նիայի հանգստությունն ու լրջամտությունը, իսկ Նիային դուր չի գալիս Մելլոյի անլրջությունն ու իմպուլսիվությունը։ Նիան գործնականում սոցիալական հմտություններ չունի, իսկ Մելլոն հրաշալի հաղորդակցվում է մարդկանց հետ։ Տարբերվում են նաև նրանց աշխատանքի մեթոդները։ Մելլոն՝ Կիրային բռնելու համար, պատրաստ է նույնիսկ մաֆիայի հետ աշխատել, սակայն Նիան հավատարիմ է օրենքին։ Նրանք չէին կարողանում միասին աշխատել, սակայն, միավորելով ուժերը, բացահայտեցին Կիրայի գործը։
Նիա և Էլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիան հարգում էր Էլի իննտելեկտը, սակայն կարծում էր, որ Էլը պարտվեց, քանի որ չկարողացավ մերկացնել Յագամի Լայտին, սակայն ուներ բոլոր նախադրյալները։ Նիան ավելի փակ և անմարդամոտ է, քան Էլը։
Նիա և Կիրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնավորությունների տարբերության պատճառով Նիան հրաժարվում է աշխատել Մելլոյի հետ և անցնում է Կիրայի գործի հետաքննությանը, իրեն վերցնելով Էն մականունը։ Փորձառու հետախույզների թիմ հավաքելով՝ նա կապի մեջ է մտնում երկրորդ Էլի հետ, վերջինս դառնում է իր գլխավոր կասկածյալը։ Իրական Մահվան տետրը կեղծի հետ փոխելով, Լայտի հետ հանդիպման ժամանակ բոլոր ներկաներին ապացուցում է, որ Լայտը Կիրան է։ Այսպիսով, հանճարների պայքարում հաղթեց Նիան, սակայն միայն Մելլոյի օգնությամբ նա կարողացավ ավարտել Էլի գործը և մերկացնել Կիրային։
Կիրային համարում է սովորական մարդասպան, չնայած և «ամենահաջողվածը», սակայն հարգում էր Լայտին որպես վտանգավոր և խելացի մրցակցի։ Նաև Նիան, հարգելով այն փաստը, որ Կիրան դադարեցրեց պատերազմներն ու համարյա ոչնչացրեց հանցագործությունը, հանրությանը չբացահայտեց Կիրայի ինքնությունը։
Կիրային բռնելուց հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես ցուցադրվում է մանգայի հատուկ թողարկմանը, Նիան սկսել էր ներկայանալ որպես Էլ՝ բացահայտելով նոր հանցահործություններ և պարզելով նոր գործեր։ Նիան որոշեց աշխարհին չբացահայտել Կիրայի ինքնությունը և ընդհանրապես չհաղորդել հետաքննության արդյունքները։ Ամենայն հավանականությամբ դա պայմանավորված էր նրանով, որ Կիրան, չնայած իր մահվանը, կարողացավ փոխել աշխարհը․ հանցագործությունը տասն անգամ կրճատվեց, իսկ պատերազմներն ընդհանրապես դադարեցին։ Պաշտոնապես Կիրան (ինչպես նաև երկրորդ Կիրան), անհայտ պատճառով դադարեցին սպանել մարդկանց։
Երբ կրկին սկսվեցին մարդիկ զանգվածաբար սրտի կաթվածից մահանալ և պարզ դարձավ, որ ինչ-որ մեկի մոտ նոր Մահվան տետր կա, ինչը նշանակում էր, որ նոր Կիրա է հայտնվել, Նիան, Էլի անվան տակ հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ և հաղորդեց, որ չի պատրաստվում նոր մարդասպանին փնտրել, որ նրան չի հետաքրքրում խղճուկ նմանակողի գործունեությունը, նա նաև ասաց, որ նույնիսկ այդ մարդասպանին Կիրա չի անվանի, քանի որ դա անհարգալից կլինի այնպիսի վտանգավոր և խելացի մրցակցի նկատմամբ, ինչպիսին իրական Կիրան է։ Այս ծերերին սպանող մարդասպանին նա անվանելու է ոչ այլ ինչ, քան «էժանագին Կիրա» կամ կրճատ «Սի Կիրա» (անգլ.՝ Cheap Kira)։ Եվ իսկապես, շուտով նոր Կիրան ինքնասպան եղավ, իսկ հասարակության համար նա պարզապես անհետացավ։
Նիան ցուցադրվում է առավել անմարդամոտ և չշփվող, քան հիմնական սյուժեում։ Նոր Կիրային բռնելու փոխարեն, նա օրերով քարտերից և զառախաղերից մեծ աշխատարկներ է պատրաստում։ Անընդհատ փորձում է վարվել այնպես, ինչպես կաներ Էլը։
Նիան մանգայի 13-րդ հատորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանգայի տասներեքերորդ հատորում ներկայացված են հերոսների, ինչպես նաև Նիայի պաշտոնական բնութագրերը․ ինտելեկտ՝ 9, ակտիվություն՝ 6, մոտիվացիա՝ 10, ստեղծագործականություն՝ 10, սոցիալականություն՝ 1, բոլորի նման ապրելու կարողություն՝ 1։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ CHRISTOPHER ISAAC (2016 թ․ ապրիլի 20). «12 Things You Need To Know About Death Note». screenrant. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
|