Նեֆերտեմ (անգլ.՝ Nefertem, /ˈnɛfərˌtɛm/, հավանաբար նշանակել է «գեղեցիկը, որը փակվում է» կամ «այն մեկը, որը չի փակվում», գրվել է նաև Նեֆերտում կամ Նեֆեր-տեմու), լոտոսի ծաղիկ, որը Հին Եգիպտոսի դիցաբանության մեջ աշխարհի ստեղծման ժամանակ առաջացել է նախնական ջրերից[1]։
Նեֆերտեմը ներկայացրել է և՛ արևի առաջին շողը, և՛ եգիպտական կապույտ լոտոսի ծաղկի հաճելի բույրը, և ստեղծվել է նախնական ջրերից՝ եգիպտական կապույտ ջրաշուշանի մեջ։ Նեֆերտեմի տիտղոսներից էին՝ «Նա, ով գեղեցիկ է» և «Արեգակի ջրաշուշանը», իսկ Մեռյալների գրքում ասվումէր․
Նեֆերտեմի նման բարձրացիր կապույտ ջրաշուշանից դեպի Ռայի (արարչի ու արև աստծո) ռունգերը, և ամեն օր դուրս արի հորիզոնից։
Նեֆերտեմը համարվել է Պտահ արարիչ աստծո որդին, իսկ նրա մայր համարվել են աստվածուհիներ Սեհմետն ու Բաստետը։ Արվեստում նա սովորաբար պատկերվել է որպես գեղեցիկ երիտասարդ տղամարդ՝ գլխի շուրջ կապույտ ջրաշուշանի ծաղիկներ։ Որպես Բաստետի որդի նա երբեմն պատկերվել է առյուծի գլխով կամ որպես թիկնած առյուծ կամ կատու։ Հին եգիպտացիները հաճախ կրել են նրա փոքրիկ արձանիկները որպես հաջողության հմայիլներ։
Morenz, Siegfried; Schubert, Johannes (1954). Der Gott auf der Blume: Eine ägyptische Kosmogonie und ihre weltweite Bildwirkung (German). Verlag Artibus Asiæ.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)