Նեֆերտեմ
Նեֆերտեմ | |
---|---|
![]() | |
Տեսակ | հին եգիպտական աստվածություն |
Դիցաբանություն | Եգիպտական դիցաբանություն |
Սեռ | արու |
Հայր | Պտահ |
Մայր | Սեհմետ |
![]() |
Նեֆերտեմ (անգլ.՝ Nefertem, /ˈnɛfərˌtɛm/, հավանաբար նշանակել է «գեղեցիկը, որը փակվում է» կամ «այն մեկը, որը չի փակվում», գրվել է նաև Նեֆերտում կամ Նեֆեր-տեմու), լոտոսի ծաղիկ, որը Հին Եգիպտոսի դիցաբանության մեջ աշխարհի ստեղծման ժամանակ առաջացել է նախնական ջրերից[1]։
Նեֆերտեմը ներկայացրել է և՛ արևի առաջին շողը, և՛ եգիպտական կապույտ լոտոսի ծաղկի հաճելի բույրը, և ստեղծվել է նախնական ջրերից՝ եգիպտական կապույտ ջրաշուշանի մեջ։ Նեֆերտեմի տիտղոսներից էին՝ «Նա, ով գեղեցիկ է» և «Արեգակի ջրաշուշանը», իսկ Մեռյալների գրքում ասվումէր․
![]() |
Նեֆերտեմի նման բարձրացիր կապույտ ջրաշուշանից դեպի Ռայի (արարչի ու արև աստծո) ռունգերը, և ամեն օր դուրս արի հորիզոնից։ | ![]() |
Նեֆերտեմը համարվել է Պտահ արարիչ աստծո որդին, իսկ նրա մայր համարվել են աստվածուհիներ Սեհմետն ու Բաստետը։ Արվեստում նա սովորաբար պատկերվել է որպես գեղեցիկ երիտասարդ տղամարդ՝ գլխի շուրջ կապույտ ջրաշուշանի ծաղիկներ։ Որպես Բաստետի որդի նա երբեմն պատկերվել է առյուծի գլխով կամ որպես թիկնած առյուծ կամ կատու։ Հին եգիպտացիները հաճախ կրել են նրա փոքրիկ արձանիկները որպես հաջողության հմայիլներ։
Հայտնաբերվել է Նեֆերտեմի գլխով արձանիկ, որը պատկերում է Թութանհամոնին երեխա ժամանակ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Nefertem page at Ancient Egypt: the Mythology retrieved June 21, 2008.
Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Morenz Siegfried, Schubert Johannes (1954)։ Der Gott auf der Blume: Eine ägyptische Kosmogonie und ihre weltweite Bildwirkung (German)։ Verlag Artibus Asiæ
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նեֆերտեմ կատեգորիայում։ |
|