Ներսես Ա
Արտաքին տեսք
Ներսես Ա | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | 706[1] |
Ներսես Ա, Ներսես Բակուր, (ծն․ թ․ անհտ․–706), Աղվանքի կաթողիկոս 689-ից։ Եղել է Գարդմանի եպիսկոպոս, Եղիազար կաթողիկոսի մահից հետո, առանց Հայոց կաթողիկոսի համաձայնության, ընտրվել կաթողիկոս։ Օգտվելով Բյուզանդիայում գերության մեջ գտնվող Վարազ Տրդատի բացակայությունից, վերջինիս կնոջ՝ Սպրամի և այլ համախոհների հետ փորձել է երկրում հաստատել քաղկեդոնականություն։ Ներսես Ա–ի բյուզանդական կողմնորոշումից դժգոհ հայ նախարարները և եպիսկոպոսները, Շերո իշխանի գլխավորությամբ, ժողովում նզովել են նրան, օգնություն խնդրել Հայոց կաթողիկոս Եղիա Ա Արճիշեցուց։ Վերջինս անձամբ գալով Պարտավ, Ներսես Ա–ին բանադրել է, կարգալույծ արել և ձերբակալել։ Բանտում հրաժարվելով սննդից՝ Ներսեսը վախճանվել է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե․, 1969։
- Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ․ 1912։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 252)։ |