Jump to content

Ներգաղթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպա ներգաղթողները ժամանում են Արգենտինա
Սիրիացի գաղթականները Հունգարիայում (սեպտեմբերի 4, 2015)

Ներգաղթ, իմիգրացում (լատին․՝ immigrare — բնակություն հաստատել), մշտական կամ ժամանակավոր բնակության համար այլ երկրների քաղաքացիների մուտքը տվյալ երկիր։ Ներգաղթի պատճառները տարբեր են՝ տնտեսական (աշխատուժի ներմուծում), ռազմական (օտար հողերի զավթում), քաղաքական (փախուստ քաղաքական, ռասայական, կրոնական ևն հետապնդումներից)։ Ներգաղթ արտագաղթի հետ մեկտեղ նպաստել է բազմաթիվ երկրների բնակչության ձևավորմանը։ Ներգաղթի ժողովրդագրական ցուցանիշները որոշվում են ներգաղթողների քանակով և սեռատարիքային կառուցվածքով (գերակշռում են երիտասարդ և միջին տարիքի անձինք, այդ թվում՝ տղամարդիկ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 242