Նեոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նեոմ
ԵրկիրՍաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
Հիմնադրված էհոկտեմբերի 24, 2017 թ.
Մակերես26 500 կմ²
Պաշտոնական կայքneom.com(անգլ.)(արաբ.)(չին.)(ճապոներեն)(գերմ.)(ֆր.)(ռուս.)
Նեոմ (м)##
Նեոմ (м)

Նեոմ (արաբ․՝ نيوم‎‎), նախագծվող խելացի քաղաք Սաուդյան Արաբիայի հյուսիսարևմտյան Թաբուք նահանգում։ Նեոմը նախագծված է Կարմիր ծովից հյուսիս, Եգիպտոսից արևելք՝ Ակաբայի ծոցի շուրջ, և Հորդանանից հարավ։ Քաղաքի ընդհանուր մակերեսն է 26,500 կմ2 (10,200 sq mi), ինչը հավասար է Նյու Յուրքի կեսին։ Քաղաքի հատակագիծը ներառում է բազմատեսակ շրջաններ, այդ թվում «թափառող» արդյունաբերական համալիր, գլոբալ առևտրի հանգույց, տուրիստական հանգստավայրեր և գծային քաղաքը, և այդ բոլորը սնուցվում է բացառապես վերականգնվող էներգիայի աղբյուրներից[1]։

Կառուցապատողների հաշվարկներով, քաղաքի մեծը մասը պետք է շահագործման հանձնվի մինչև 2039 թվականը[2]։ Փորձագետները թերահավատորեն են մոտենում այս նախագծի հավակնություններին[3]։ Սաուդյան Արաբիան ի սկզբանե նպատակ էր դրել ավարտել նախագծի հիմնական մասերը 2020 թվականին, իսկ ամբողջությամբ ավարտել 2025 թվականին, սականյն չի ստացվել տեղավորվել այդ ժամկեների մեջ[4][5]։ 2022 թվականի հուլիսի դրությամբ կառուցվել է ընդամենը երկու շենք, և նախագծված տարածքի մեծ մասը դեռևս զբաղեցնում է մերկ անապատը[5]։

Նախագծի սկզբնական արժեքը կազմում է $500 միլիարդ[6]։ 2019 թվականի հունվարի 29-ին Սաուդյան Արաբիան հայտարարել է «Նեոմ» ՓԲԸ ստեղծման մասին[7]։ Այդ ընկերությունը ամբողջությամբ պատկանում է Սաուդյան Արաբիայի հանրային ներդրումների հիմնադրամին, և ամբողջությամբ ուղղված է Նեոմի տնտեսական գոտու զարգացմանը[8]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Avery, Dan (2021 թ․ հունվարի 26). «Saudi Arabia Building 100-Mile-Long "Linear" City». Architectural Digest (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
  2. Bostock, Bill. «Everything we know about Neom, a 'mega-city' project in Saudi Arabia with plans for flying cars and robot dinosaurs». Business Insider. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  3. «Neom: What's the green truth behind a planned eco-city in the Saudi desert?». BBC News (բրիտանական անգլերեն). 2022 թ․ փետրվարի 22.
  4. «Saudi Arabia to Begin Building Homes in $500 Billion Futuristic City Neom». Bloomberg News. 2019 թ․ հունվարի 16. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  5. 5,0 5,1 Pelham, Nicolas (2022 թ․ հուլիսի 28). «MBS: despot in the desert». The Economist. ISSN 0013-0613. Վերցված է 2022 թ․ հուլիսի 28-ին.
  6. Said, Justin Scheck, Rory Jones and Summer (2019 թ․ հուլիսի 25). «A Prince's $500 Billion Desert Dream: Flying Cars, Robot Dinosaurs and a Giant Artificial Moon». Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). ISSN 0099-9660. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. «UPDATE 1-Saudi NEOM set up as joint stock company run by state fund...». Reuters (անգլերեն). 2019 թ․ հունվարի 29. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  8. «Saudi Arabia announces creation of Neom Company». Arab News (անգլերեն). 2019 թ․ հունվարի 29. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.