Նարեկի Տիրամոր հայ կաթողիկե թեմի առաջնորդարան (Գլենդել)
Գլենդելի Սուրբ Մարիամ Աստվածածնի Նարեկ թեմ (լատ. Eparchia Dominae Nostrae Naregensis), հայ կաթողիկե եկեղեցու թեմ, որի կենտրոնը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում։ Գլենդելի Սուրբ Մարիամ Աստվածածնի Նարեկ թեմը միակ թեմն է ԱՄՆ-ում և Կանադայում բնակվող հայ կաթողիկե եկեղեցու հավատացյալների համար[1]։ Գլենդելի Սուրբ Մարիամ Աստվածածնի Նարեկ թեմի տաճարը Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին է։ Նախկինում թեմի մայր տաճարը Սուրբ Աննա եկեղեցին էր, որը գտնվում է Բրուքլինում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականի հուլիսի 3-ին Սուրբ Աթոռը հիմնում է Հայ կաթոլիկ եկեղեցու Միացյալ Նահանգների և Կանադայի Առաքելական քրմապետությունը։ 2005 թվականի սեպտեմբերի 12-ին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը հրապարակել է «Qui nuper successimus» կոնդակը, որը ԱՄՆ-ի և Կանադայի առաքելական քրմապետությունը վերափոխել է Նյու Յորքի Սուրբ Մարիամ Աստվածածնի Նարեկ թեմի։ 2014 թվականի դեկտեմբերի 29-ին թեմը ստացել է իր ներկայիս անվանումը, որը կապված էր թեմի մայր տաճարի Նյու Յորքից Գլենդել տեղափոխման հետ։
Թեմի հոգևորականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եպիսկոպոս Միքայել Ներսես Սեթյան (3.07.1981 - 18.09.1993),
- Եպիսկոպոս Հովհաննես Դերձակյան Ջի Էյ Էմ (5.01.1995 - 30.11.2000),
- Եպիսկոպոս Միքայել Մուրադյան Այ Ջի Փի Բի (30.11.2000 - 21.05.2011)[2],
- Եպիսկոպոս Միքայել Մուրադյան Այ Ջի Փի Բի (2011 թվականի մայիսի 21-ից)։
Ծխական համայնքների ցուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեմի ծխական համայնքները գտնվում են հետևյալ քաղաքներում,
- Բոստոն - Սուրբ Խաչ եկեղեցի,
- Գլենդել - Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճար,
- Դետրոյտ - Սուրբ Վարդանի եկեղեցի,
- Լիթլ Ֆոլս - Սուրբ սրտի եկեղեցի,
- Լոս Անջելես - Նահատակաց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի,
- Մոնրեալ - Սուրբ Աստվածածին Մարիամ Նարեկի եկեղեցի,
- Նյու Յորք - Սուրբ Աննայի եկեղեցի,
- Տորոնտո - Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցի,
- Ֆիլադելֆիա - Սուրբ Մարկոսի եկեղեցի։