Նատուրալ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիսսարիոն Բելինսկի

Նատուրալ դպրոց (ռուս.՝ Натуральная школа), քննադատական ռեալիզմի սկզբնական փուլի պայմանական անվանումը, ռուսական գրականության մեջ, որն առաջացել է Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլի գործունեության հետևանքով։

Նատուրալ դպրոցի հետևորդներից էին՝ Տուրգենևը և Դոստոևսկին, Գերցենը, Գրիգորևիչը, Գոնչառովը, Նեկրասովը, Պանաևը, Չերնիշևսկին, Սալտիկով-Շչեդրինը և ուրիշներ։

«Նատուրալ դպրոցի» պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջի անգամ Նատուրալ դպրոց անվանումը օգտագործել է Բուլգարինը, բնութագրելով Գոգոլի երիտասարդ հետևորդների գործունեությունը։ Հետո վերանայվել է «Հայացք 1846 թվականի ռուս գրականությանը» հոդվածում Բելինցկու կողմից՝ «նատուրալ», այսինքն բնական, իրականոթյան խիստ ճշգրիտ արտացոլում։ Նատուրալ դպրոցի հիմնական նպատակը այն էր, որ գրականությունը պետք է լինի իրականության ճշգրիտ արտացոլման եղանակ։

Նատուրալ դպրոցը ստեղծվել է 1842-1845 թվականներին, երբ գրողների մի խումբ միավորվեց Բելինցկու գաղափարական ազդեցության հետևանքով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]