Նատալյա Բեռլովա
Նատալյա Բեռլովա ռուս.՝ Наталья Геннадьевна Берлова | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Օրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԱՄՆ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան (1992) և Ֆլորիդայի նահանգային համալսարան (1997) |
Կոչում | պրոֆեսոր |
Մասնագիտություն | ֆիզիկոս և մաթեմատիկոս |
Աշխատավայր | Քրիստի քոլեջ, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտ |
Ամուսին | Pavel S. Berloff? |
Կայք | damtp.cam.ac.uk/person/ngb23 |
Նատալիա Գեննադիևնա Բեռլովա (ռուս.՝ Наталия Геннадиевна Берлова, ծննդյան անունը՝ Տրինկո, նոյեմբերի 6, 1968, Օրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), մաթեմատիկոս, Քեմբրիջի համալսարանի և Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի պրոֆեսոր (2013-2016)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատալյա Բեռլովան 1991 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի հաշվարկային մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետը և ընդունվել է նույն բուհի ասպիրանտուրան։ 1992 թվականին ընդունվել է Ֆլորիդա նահանգի համալսարանի ասպիրանտուրա, որտեղ 1997 թվականին պաշտպանել է դիսերտացիան։ 1997-2002 թվականներին աշխատել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում, 2002 թվականից` Քեմբրիջի համալսարանի դասախոս, ավագ դասախոս։
2013 թվականին դարձել է Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր՝ Քեմբրիջի մաթեմատիկայի առաջին կին պրոֆեսորը[1], կիրառական մաթեմատիկայի և տեսական ֆիզիկայի բաժնի երկրորդ կին պրոֆեսորը[Նշում 1], 2013 թվականից՝ նաև Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր[2][3]։ 2013-2014 թվականներին եղել է դեկան, 2015 թվականից՝ ֆոտոնիկայի և քվանտային նյութերի ծրագրի տնօրեն։ Մշակել է գերհոսունության, քվանտային մրրկայնության, քվանտային համակարգերում համահունչ գործընթացների, Բոզե-Այնշտայնի կոնդենսատի մաթեմատիկական մոդելները, որոնց օգտագործումը, բացի ընդհանուր տեսական հետաքրքրությունից, ունի նաև կիրառական լայն հեռանկարներ։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Космолог Anne-Christine Davis стала профессором теоретической физики в том же отделении в Кембридже в 2002 году.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ College news
- ↑ Professor Natalia Berloff: 2013—1016 on leave.
- ↑ Faculty of Mathematics Արխիվացված 2015-09-28 Wayback Machine: In 2013—2016 Natalia is on leave of absence from Cambridge serving as Dean of Faculty and the director of Cambridge-Skoltech Center on Quantum Fluids in the newly founded Skoltech Institute of Science and Technology
|